Երիտասարդների մասնակցությունը համայնքային զարգացմանը. «Փոքրածավալ, սակայն իր ազդեցությամբ նշանակալի»

«ՀաՄաՏեղ» ծրագրի շրջանակներում
դեկտեմբերի 2527, 2015, Երևան

Արդյո՞ք գյուղական համայնքների երիտասարդներ օգտվում են ինքնակատարելագործման ռեսուրսներից: Ինչպիսի՞ միջոցներ կան համայնքներում որոշումների կայացման վրա ազդելու համար: Ինչպե՞ս կարող են երիտասարդները գործի դնել իրենց տաղանդը համայնքում դրական փոփոխության հասնելու համար: Ինչպե՞ս փոխանցեն իրենց նվաճումները հասարակության լայն զանգվածներին: Երիտասարդական Բանկ (ԵԲ) ծրագիրը, որը 2007-ից ի վեր իրագործվում է Եվրասիա Համագործակցություն հիմնադրամի (ԵՀՀ) կողմից, տալիս է այդ հարցերից մի քանիսի պատասխանը:

Youth Participation in Community DevelopmentՀայաստանի ինը մարզերից քառասուն երիտասարդ պատրաստակամություն հայտնեցին ծանոթանալ համայնքային զարգացմանը մասնակցելու ձևերին և մրցակցային գործընթացով ընտրվեցին Երիտասարդական բանկի կոմիտեի անդամներ՝ համագործակցելու «ՀաՄաՏեղ» ծրագրի հետ: «Հանրային մասնակցություն տեղական ինքնակառավարմանը» ծրագիրը ֆինանսավորվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից:

Խմբի առաջին եռօրյա աշխատաժողովն անցկացվեց 2015 թ. դեկտեմբերի 25-27-ին ԵՀՀ համաժողովների տարածքում: Նպատակն էր երիտասարդներին օգնել հասկանալ տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքը, ճանաչել և քննարկել համայնքային կյանքում նրանց ներգրավման տարբերակները: Մասնակիցները ծանոթացան համայնքային մասնակցության ոլորտում «Երիտասարդական բանկ» մոդելով աշխատելուն, մասնավորապես սովորեցին, թե ինչպես տեղական մակարդակով ուսումնասիրություններ անցկացնել, դատել քննադատաբար, նախագծել, գնահատել և իրականացնել փոքրածավալ զարգացման ծրագրեր՝ ներգրավելով դրանցում համայնքի անդամներին և կայացնելով թափանցիկ որոշումներ:

«Ես անձամբ պաշտպանել եմ 1600 հոգու շահերը՝ թույլ չտալով սահմանադրական հանրաքվեի ընթացքում կատարել ընտրակեղծիքներ. արդյունքում իմ ընտրատեղամասում արձանագրվեց 333 «Այո» և 333 «Ոչ» ձայն՝ ի զարմանս իշխող կուսակցության ներկայացուցիչների», – պատմում է Մարտունու համայնքից Հակոբ Հակոբյանը՝ պատասխանելով այն հարցին, թե «ինչու՞ է կամավոր աշխատանքը կարևոր:

Գյումրեցի Սոֆյա Հարությունյանը նշում է. «Երկու տարի առաջ ես իրականացնում էի «Ձմեռ պապ բոլորի համար» խորագրով բարեգործական ծրագիրը, որը ֆինանսավորվում էր Գյումրու Երիտասարդական բանկի կողմից: Այդ ժամանակից երազում եմ ինքս Երիտասարդական բանկի կոմիտեի անդամ դառնալ և ունենալ սոսկ մեկ ծրագրից ավել բան անելու հնարավորություն»:

Knarik Ayvazova, Program/LG Expert from CFOA introduced the ongoing reform processes in LGՀՖՄ-ի (Համայնքների Ֆինանսիստների միավորման) նախագահ և «ՀաՄաՏեղ» ծրագրի խորհրդի նախագահ Վահան Մովսիսյանն իր ելույթում բացատրեց, որ երիտասարդները դառնում են հասարակության արդյունավետ և ակտիվ անդամներ, երբ ճանաչում են սեփական իրավունքները, հասկանում տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ)  գործառույթները, հոգում համայնքի կարիքները և պահանջատեր են սեփական իրավունքներին՝ այդպիսով բարձրացնելով ՏԻՄ պատասխանատվությունն ու հաշվետվողականությունը:

ԵՀՀ տնօրեն Գևորգ Տեր-Գաբրիելյանը ներկայացրեց մասնակցային հասարակության կառուցման համար անհրաժեշտ անհատական զարգացման, համատեղ որոշումների կայացման և քաղաքացիների իրավազորման մոդելները: Որպես մասնակցային կառավարման համակարգերի կառուցման համար անհրաժեշտ հմտություններ քննարկվեցին քաղաքացիության, իննքաիրազեկման և ներգրավման տարբեր մոդելներ:

ՀՖՄ ՏԻՄ փորձագետ Քնարիկ Այվազովան ներկայացրեց ՏԻՄ բնագավառում իրականացվող բարեփոխումները, ՏԻՄ կառույցները և համագործակցության հնարավոր ոլորտները: Ելակետային այս գիտելիքները երիտասարդների համար հիմք կծառայեն ՏԻՄ-ի հետ համագործակցության և իրենց նախագծերում վերջիններիս ներգրավման համար:

Երիտասարդական Բանկում ներգրավված երիտասարդները շուտով մեկնարկ կտան իրենց ծրագրերին՝ դրանով իսկ սկիզբ դնելով իրենց մասնակցությանը համայնքներում որոշումների կայացմանը: Նրանք պատրաստվում են անցկացնել  ուսումնասիրություններ իրենց համայնքներում՝ նպատակ ունենալով հասկանալ երիտասարդների մասնակցության խնդիրները և շարժառիթները: Նրանք պատրաստվում են մրցույթներ հայտարարել և երիտասարդներից ընդունել առաջարկներ վերջիններիս առաջնորդությամբ իրականացվելիք համայնքային նախաձեռնությունների վերաբերյալ: Նրանք համագործակցելու են ՏԻՄ-երի հետ ընդհանուր եզրեր գտնելու և երիտասարդների ներդրումը համայնքների երկարաժամկետ ռազմավարությունների հետ միաձուլելու նպատակով: Youth Participation in Community Development: Small in Scale but Significant in ImpactԱկնկալվում է, որ մինչև տարեվերջ կոմիտեի անդամների միջնորդությամբ առնվազն 150 երիտասարդ առիթ կստանա իր համայնքում իրականացնել փոքրածավալ, սակայն իր ազդեցությամբ նշանակալի 27 նախաձեռնություն:

ԵՀՀ-ի բազմամյա փորձը վկայում է, որ համայնքային զարգացման ռազմավարություններում երիտասարդներին որպես առանցքային դերակատար ներգրավելուց հետո նրանք իրենց ողջ կյանքի ընթացքում մնում են համայնքային առաջնորդներ՝ ստանալով տեղական զարգացման ջանքերին անձամբ հաղորդակից լինելու հզոր զգացում և շարունակելով զարգացնել այն բնագավառները, որոնք իրենք ակտուալ են համարում:

«ՀաՄաՏեղ» ծրագիրը գյուղական համայնքների երիտասարդության համար ստեղծում է համագործակցության նոր հնարավորություններ այնպիսի քաղաքացիական հասարակական կազմակերպությունների (ՔՀԿ) հետ, ինչպիսիք են ծրագրի առաջատար ՀՖՄ-ն և կոնսորցիումի շրջանակներում ընդգրկված այլ գործընկերները: Ծրագիրն իրականացնող կազմակերպությունները համայնքի երիտասարդության հետ կկիսվեն իրենց գիտելիքներով՝ օգնելով նրանց ձեռք բերել հմտություններ և վստահություն սեփական ուժերի նկատմամբ, ինչն անհրաժեշտ է անձնական աճի, ինչպեu նաև իրազեկված ու լիիրավ քաղաքացի լինելու համար:Youth Participation in Community Development: Small in Scale but Significant in Impact

Մասնակիցներին ոգեշնչեց ստացված գիտելիքների և տեղեկությունների ծավալը, ինչպեu նաև այն մեծ պատասխանատվությունը, որ նրանք ստանձնում են «ՀաՄաՏեղ» ծրագրի շնորհիվ: Երիտասարդները կվերադառնան իրենց համայնքներ և կմշակեն սեփական նախաձեռնություններ՝ համայնքային ծրագրերում բազմաթիվ այլ երիտասարդներ ներգրավելու նպատակով: Մենք նրանց մաղթում ենք հաջող մեկնարկ:

 

 

 

***

Ծրագիրն իրականացվում է Համայնքների ֆինանսիստների միավորման (ՀՖՄ) կողմից՝ Տեղեկատվական համակարգերի զարգացման և վերապատրաստման կենտրոնի (ՏՀԶԿԿ), Երևանի մամուլի ակումբի (ԵՄԱ), Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի, Եվրասիա համագործակցություն հիմնադրամի (ԵՀՀ) և Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնի (ՀՌԿԿ) հետ համատեղ, և ֆինանսավորվում է Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության կողմից:

Ավելին