ՏԻՏԻ հաշվարկումը նպատակ ունի հնարավորինս համապարփակ գնահատել ՀՀ ՏԻ համակարգի տարեկան գործունեությունը՝ ՀՀ կենտրոնական կառավարությանը, ՏԻՄ-երին, քաղաքացիական հասարակությանը և այլ շահագրգիռ կողմերին տրամադ-
րելով ՏԻ տարեկան գործունեության թվային գնահատական (ինդեքսի կամ համաթվի տեսքով):
ՀՀ ՏԻ տարեկան գնահատման մեթոդաբանությունը մշակելու համար ուսումնասիրվել է ՏԻ ինդեքսավորման միջազգային որոշակի փորձ՝ այն տեղայնացնելով և փոխառելով ՏԻ ինդեքսավորման մի շարք սկզբունքներ ու մոտեցումներ: Այդուհանդերձ, ՀՀ ՏԻՏԻ հաշվարկումը յուրահատուկ է հայաստանյան իրականության համար. այն հիմնվում է Հայաստանի ՏԻ փորձագետների կարծիքների ու տեսակետների, ինչպես նաև տեղեկատվական տարբեր աղբյուրներից փորձագետների ուսումնասիրած, վերլուծած և ներկայացրած օբյեկտիվ տվյալների վրա: Ի վերջո, ինդեքսը հաշվարկվել է փորձագիտական գնահատման մեթոդով: