Արդյո՞ք գյուղական համայնքների երիտասարդներն օգտվում են ինքնակատարելագործման ռեսուրսներից: Ինչպիսի՞ միջոցներ կան համայնքներում որոշումների կայացման վրա ազդելու համար: Ինչպե՞ս կարող են երիտասարդները գործի դնել իրենց տաղանդը համայնքում դրական փոփոխության հասնելու համար: Ինչպե՞ս փոխանցեն իրենց նվաճումները հասարակության լայն զանգվածներին: Երիտասարդական Բանկ (ԵԲ) ծրագիրը, որը 2007-ից ի վեր իրագործվում է Եվրասիա Համագործակցություն հիմնադրամի (ԵՀՀ) կողմից, տալիս է այդ հարցերից մի քանիսի պատասխանը: