Հանրային մասնակցություն տեղական ինքնակառավարմանը (ՀաՄաՏեղ) ծրագրի շրջանակում 2015 թ. փետրվարի 25-ից մարտի 1-ը Դիլիջանում, Եվրասիա համագործակցություն հիմնադրամը կազմակերպեց Կազմակերպագործունեական խաղ (ԿԳԽ), որի նպատակն էր, ներգրավելով շահառու բոլոր խմբերի ներկայացուցիչներին, համակողմանիորեն քննարկել տեղական ինքնակառավարման բարեփոխումների ընթացքը, ապակենտրոնացման հետ կապված խնդիրները, եւ մշակել արդյունավետ հանրային մասնակցության ռազմավարություն եւ գործիքներ: