«Պետություն և իրավունք» թեմայով դասընթացի մասնակցության հրավեր

trainingepf
lgs

«Աջակցություն դատաիրավական բարեփոխումներին» ծրագրի շրջանակներում Եվրասիա համագործակցություն հիմնադրամը հրավիրում է հասարակական կազմակերպությունների (ՀԿ) ներկայացուցիչներին, ոչ ՀԿ անդամ իրավապաշտպաններին, ակտիվիստներին, ուսանողներին և այլ հետաքրքրված անձանց հունվարի 20-ին, ժամը՝ 11:00-17:00 մասնակցելու «Պետություն և իրավունք» թեմայով մեկօրյա դասընթացին, որը կվարի իրավաբան Հասմիկ Պետրոսյանը, ով մասնագիտացված է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում։

Դասընթացը տեղի կունենա ք․Երևանում, ԵՀՀ գրասենյակում (հասցե՝ Ազատության 1/21, բն․ 22):

Դասընթացի խնդիրներն են․

  • Մասնակիցներին ներկայացնել արդարադատության, պետության, իշխանությունների տարանջատման առանձնահատկությունները,
  • Զարգացնել ոլորտային հմտությունները ու կարողությունները՝ նպաստելով մարզային քաղաքացիական հասարակության և երիտասարդության ակտիվացմանը։

Այս փորձառությունը մասնակիցներին կօգնի ձեռք բերել ԵՀՀ և գործընկեր կազմակերպությունների ապագա ծրագրերում մասնակցության համար անհրաժեշտ փորձ։

Օրակարգին ծանոթանալու համար սեղմեք այստեղ։

Դիմելու կարգը․

Մասնակցել ցանկացողներին խնդրում ենք ուղարկել իրենց տվյալները (անուն, ազգանուն, հեռախոսահամար, ՀԿ կամ ուսումնական հաստատության անուն) և մասնակցության հաստատումը [email protected] էլ․ հասցեին մինչև ս․թ․հունվարի 17-ը ներառյալ։

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել Տաթևիկ Ղարիբյանին` (+37491) 501 027 հեռախոսահամարով։

 

***

Աջակցություն դատաիրավական բարեփոխումներին ծրագիրն իրականացնում է Եվրասիա համագործակցություն հիմնադրամը, Հայաստանի հելսինկյան ասոցիացիա և «Իրավունքի ուժ» հասարակական կազմակերպությունների հետ համատեղ։