Փորձագիտական ծառայությունների մատուցման հրավեր՝ թեմատիկ քննարկումների կազմակերպման նպատակով (փակված է)

DATA_Picture

Եվրասիա համագործակցություն հիմնադրամը հայտարարում է փորձագիտական աշխատանքի մրցույթ

Թեմատիկ քննարկումների կազմակերպման նպատակով

Եվրասիա համագործակցություն հիմնադրամը ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ իրականացվող ԴԱՏԱ՝ «Տվյալներ հաշվետու և թափանցիկ գործունեության համար» ծրագրի շրջանակում  հրավիրում է կազմակերպություններին կամ անհատ փորձագետներին դիմելու հետևյալ հնարավորությանը. (1) պլանավորել, կազմակերպել և ֆասիլիտացնել ոլորտային քննարկումների  շարք՝ քաղաքականությունների ձևավորման գործընթացներում քաղաքացիական հասարակության և պետության միջև համագործակցության թեմաներով, (2) քննարկումների արդյունքները ներկայացնել ամփոփ զեկույցի տեսքով։

Առաջադրանք

Ծառայության անվանում. Թեմատիկ քննարկումների կազմակերպում

Քննարկումների տևողությունը, ֆորմատը, քանակը. 3-4 ժամ, դեմ առ դեմ, 8 թեմատիկ քննարկումներ։

Քննարկումների հնարավոր մասնակիցներ. պետական գերատեսչությունների, ՔՀԿ-ների և ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, հետազոտողներ, ոլորտային փորձագետներ։

Քննարկումների հնարավոր թեմաները․

  • Պետական գնումներ, շահերի բախում, տեխնիկական առաջադրանքների պատրաստում, հանրային միջոցների թափանցիկության, հասանելիության և հաշվետվողականության ապահովում, հանրային միջոցների նպատակային և արդյունավետ կառավարման առաջնահերթություններ, հիմնախնդիրների մասնակցային գնահատում և այլն: 
  • Հոգեկան առողջության հիմնահարցեր, հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց՝ անկախ ապրելու և համայնքում ներառվելու իրավունքի իրացում, հոգեկան խնդիրներ ունեցող անձանց բնակության և խնամքի տարբեր կոնցեպտներ, միջազգային փորձի ներդրման տարբերակներ, սոցիալական աշխատողների կարողությունների զարգացման, ոլորտի կառավարման ֆինանսատնտեսական հարցեր, և այլն։
  • Աշխատանքային իրավունք, աշխատանքային պայմանագրերի ոլորտում հաճախ հանդիպող խնդիրներ, գործատու և աշխատող իրավահարաբերություններ, աշխատանքային իրավունքների պաշտպանության հիմնահարցեր և այլն։
  • Սոցիալ էկոլոգիական բաղադրիչը ՏԻՄ ռազմավարության մեջ, սոցիալ-էկոլոգիական ռիսկերը, խնդիրները և առաջնայնությունները համանքում, էկոլոգիական իրավիճակի գնահատման մասնակցային մեթոդներ, համայնքներում սոցիալ-էկոլոգիական քաղաքականության՝ ՏԻՄ-երի կողմից ընդունման ուղղությամբ հնարավոր զարգացումներ և այլն:
  • ՏԻՄ ռազմավարության բարելավում` ուղղված ճգնաժամերի կառավարմանն ու հանրային պաշտպանությանը. տեղական ինքնակառավարման մարմինների ռազմավարությունների բարելավում՝ արտակարգ իրավիճակներին դիմագրավելու համար, միջազգային լավագույն պրակտիկաները արտակարգ իրավիճակների արդյունավետ կառավարման ոլորտում, անվտանգ, ապահով և բարեկեցիկ միջավայր բնակիչների համար և այլն։ 

Մրցույթին դիմելու կարգը․

Ով կարող է դիմել.

ՀՀ-ում գրանցված և գործող խորհրդատվական, հետազոտական վերլուծական (Think Tanks) կազմակերպություն, ՔՀԿ, և/կամ անհատ փորձագետ(ներ), որոնք.

  • Ունեն դասընթացներ, սեմինարներ, կոնֆերանսներ, ֆորումներ, քննարկումներ և այլ միջոցառումներ կազմակերպելու, վարելու և մասնագիտական դիտարկումներով և առաջարկություններով զեկույց, ինչպես նաև ամփոփ հաշվետվություն պատրաստելու փորձ։
  • Ծանոթ են պետական բարեփոխումների, քաղաքականությունների ձևավորման, քաղաքացիական հասարակության հետ համագործակցության ներկա գործընթացներին և մեխանիզմներին։
  • Ծանոթ են քաղաքացիական հասարակության ներկա զարգացումներին, ջատագովության առկա գործընթացներին։
  • Ունեն գործընկերների լայն շրջանակ, ինչպես պետական այնպես էլ` փորձագիտական և քաղաքացիական հասարակության ոլորտում, և կարող են նրանց ներգրավել ոլորտային քննարկումներում։

Ինչպե՞ս դիմել.

Ներկայացրեք դիմում-նամակ հետևյալ բովանդակությամբ (մինչև 2 էջ).

  • Նման նախկին փորձառության նկարագիր հղումներով, կցված աշխատանքների նմուշներով, ինչպես օրինակ` ամփոփ հաշվետվությունների օրինակներ և այլն։
  • Այս առաջադրանքում նշված միջոցառումների կազմակերպման նախնական ձևաչափ։
  • Նախնական բյուջե`8 միջոցառում կազմակերպելու համար, նախապատրաստական և կազմակերպման ծախսերի ներառմամբ։
  • Կարող եք կցել դիմող կազմակերպության կամ անհատ փորձագետի մասնագիտական հակիրճ բնութագիրը (CV-ն)։
  • Էլեկտրոնային նամակի թեմայի տողում նշել. Thematic discussions_name of organization or expert.

Դիմելու վերջնաժամկետն է.  31-ը հունվարի, 2022 թ.։

Ընտրության կարգը.

Դիմորդների ընտրությունը կկատարվի մրցույթի արդյունքների հիման վրա։

Հայտերը կդիտարկի ԴԱՏԱ ծրագրի գործընկերների աշխատանքային խումբը։ Նախնական թեկնածուները հարցազրույցի կմասնակցեն ԴԱՏԱ-ի աշխատակազմի հետ։ Ընտրված թեկնածուն կնախապատրաստի աշխատանքային պլան, կվերջնականացնի բյուջեն և ծառայության ժամկետները, որից հետո նրա հետ կկնքվի ծառայությունների մատուցման պայմանագիր։

Լրացուցիչ տեղեկությունների համար գրեք [email protected] էլեկտրոնային փոստին կամ գանգահարեք ԴԱՏԱ ծրագրի համակարգող Փիրուզե Մանուկյանի +37491 23 73 80 հեռախոսահամարին։

***

ԴԱՏԱ Ծրագիրն իրականացվում է ԴԱՏԱ կոնսորցիումի (Եվրասիա համագործակցություն հիմնադրամ, ՍՈՑԻԵՍ փորձագիտական կենտրոն ՀԿ, Բուն TV հիմնադրամ, Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն ՀԿ, ՍՈՍԵ կանանց հիմնահարցեր ՀԿ) կողմից ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության գործընկերությամբ և օժանդակությամբ։

Սույն մրցույթը իրականացվում է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով: Մրցույթի հայտարարության բովանդակության համար պատասխանատու է միմիայն Եվրասիա համագործակցության հիմնադրամը, և այն պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: