Հրապարակման օր՝ 09.03.2022
Եվրասիա համագործակցություն հիմնադրամը հրավիրում է հետազոտական կազմակերպություններին և անհատ փորձագետներին` դիմելու «Քաղաքացիական հասարակության ներկա վիճակը. փոփոխվող դերը, պետության և հասարակության հետ հարաբերությունները, և դրանցից բխող զարգացման կարիքները» թեմայով հետազոտություն իրականացնելու հնարավորությանը։ Հետազոտությունը նախատեսվում է իրականացնել «ԴԱՏԱ. Տվյալներ հաշվետու և թափանցիկ գործունեության համար» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է ԵՀՀ-ի և ԴԱՏԱ գործընկերների կողմից, Ամերիկայի միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ։
Հասարակության կայուն զարգացման համար կարևոր են մասնակցային ժողովրդավարության գործընթացները, իրավունքի գերակայութունը, որոշումների կայացման թափանցիկության, դրանցում հասարակական տարբեր շերտերի շահերի ներկայացման, պետության հաշվետվողականությունը հասարակության առջև, ինչպես նաև հանրային միջոցների նպատակային և թափանցիկ օգտագործումը` ի օգուտ հասարակակակն կարիքի և զարգացման հեռանկարների։
ՔՀԿ-ները մեծ հնարավորություն ունեն ազդելու պետական կառավարման, այսպիսով նաև հասարակության կայուն զարգացման և դեմոկրատացման գործընթացների վրա, երբ ակտիվ ներգրավված են բարեփոխումների, պետական ծրագրերի մշտադիտարկման գործընթացների մեջ` հաշվետվողականության և թափանցիկության պահանջով, բարեփոխումների առաջարկներով և ջատագովությամբ, ինչպես նաև պետական կառույցների հետ արդյունավետ համագործակցության միջոցով։
Այս գործընթացների ապահովման համար առարկայական դեր է խաղում Քաղաքացիական հասարակությունն իր տարբեր կառույցներով, ինչպիսին են հասարակական կազմակերպությունները, հետազոտական վերլուծական կենտրոնները, զանգվածային լրատվամիջոցները, երբեմն նաև պետության կողմից ստեղծված հասարակական նշանակություն ունեցող կամ հասարակական գործառույթ իրականացնող ենթակառույցները (օր. թանգարաններ, ուսումնական կենտրոններ, ակումբներ, ստեղծագործողների և այլ ներկայացուցչյական միություններ, և այլն)
Սույն ուսումնասիրության նպատակն է վերլուծել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ-ների) դերը նոր իրավիճակներում (վերջին գլոբալ և պատերազմական զարգացումների ազդեցությամբ), նրանց կարիքները` բարեփոխումների գործնթացների վրա ազդեցության մեծացման, պետության հետ երկխոսելու, ինչպես նաև, հանրային կարիքները քաղաքականությունների գործընթացների մեջ ավելի արդյունավետ ներառելու համար։
Հետազոտությունը պիտի լուծի հետևյալ խնդիրները.
- Բացահայտել ՔՀԿ-ների` հանրային գործընթացների վրա ազդեցությունը մեծացնելու ներկա ինստիտուցիոնալ/կառուցվածքային հնարավորությունները և մարտահրավերները։ Այդ գործընթացների թվում են. օրենսդրությունը, հանրային քաղաքականության ձևավորման կանոնակարգերը և պրոցեսը, բյուրոկրատական մշակույթը, մասնակցության համակարգերը, և դրանց հզորացման ձևերը։
- Բացահայտել հանրային քաղաքականությունների վրա ազդելու համար անհրաժեշտ նյութական և ոչ նյութական ռեսուրսների, ինչպես օրինակ` ֆինանասական միջոցների, գիտելիքի, հմտությունների, կապերի, հեղինակության և սոցիալական ու մշակութային այլ կապիտալի, ՔՀԿ-ների ինքնակազմակերպման, գործընկերության, համագործակցության և սոլիդարության առկա պրակտիկաները և դրանք հզորացնելու կարիքները։
Ինչպես դիմել.
Հետազոտության իրականացման համար կարող են դիմել ինչպես անհատ հետազոտողներ, այնպես էլ հետազոտական կազմակերպություններ։
Դիմելու համար կարող եք ներկայացնել հետևալ փաստաթղթերը.
- Հետազոտության առաջարկ. 1-2 էջի շրջանակներում ներկայացնել հետազոտական հարց/երը, մեթոդաբանական մոտեցումը, կիրառվող մեթոդ/ները, հետազոտության մասնակիցների մոտավոր շրջանակը։
- Իրականացնող հետազոտող(ներ)ի մասնագիտական կենսագրությունը, նմանատիպ նախկին առաջադրանքների օրինակների հղումներով։
Դիմումի փաթեթն ուղարկել. [email protected]
Դիմելու վերջնաժամկետն է. ս.թ. մարտի 21-ը։
Հետազոտություն իրականացնելու ժամկետներն են. ապրիլ-մայիս, 2022 թ.
Հետազոտության համար նախատեսված նախնական բյուջեն. 7 մլն. ՀՀ դրամ
Լրացուցիչ հարցերի և պարզաբանումների համար կարող եք զանգահարել ԵՀՀ ծրագրերիի համակարգող Փիրուզե Մանուկյանին` (+374 95) 25 15 79 հեռախոսահամարով։
***
ԴԱՏԱ ծրագիրն իրականացվում է Եվրասիա համագործակցություն հիմնադրամը, «Սոցիես» փորձագիտական կենտրոն հասարակական կազմակերպության, Բուն TV հիմնադրամի, «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» հասարակական կազմակերպության և «ՍՈՍԵ կանանց հիմնահարցեր» հասարակական կազմակերպության հետ միասին ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության օժանդակությամբ։
Սույն նախաձեռնությունն իրականացվում է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով: Այստեղ արտահայտված տեսակետները և ներկայացված բովանդակությունը միմիայն Եվրասիա համագործակցություն հիմնադրամինն է և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: