ՓԵՆ Հայաստանը փնտրում է հետազոտողների․ հայտարարություն (փակված է)

Ծրագրի մասին

 

Քովիդ 19-ի համավարակի և առավելապես 44-օրյա պատերազմի ու վերջինիս հետևանքների արդյունքում Հայաստանում ստեղծվել է բազմաբաղադրիչ ճգնաժամային իրավիճակ: Ճգնաժամի խորացմանն ու բարդացմանը նպաստում են մի շարք արտաքին և ներքին գործոններ, որոնցից հատկապես կարելի է առանձնացնել համավարակի և պատերազմի պատճառած մարդկային կորուստները, անվտանգային խնդիրներով պայմանավորված՝ ապագայի և ներկայի հանդեպ անվստահությունը, քաղաքական և հանրային դաշտում, սոցիալական ցանցերում տարածվող ատելության խոսքը:  Մինչդեռ այս ամենը նպաստում է հետպատերազմյան տրավմայի խորացմանը, որի հաղթահարմանն ուղղված համապարփակ և ուղղորդված պետական քաղաքականություն Հայաստանում չի իրականացվում։ Անվտանգությունը հռչակված է թիվ մեկ խնդիր, իսկ ամոքման քաղաքականության մասին գրեթե խոսք չկա, եթե հաշվի չառնենք մի շարք նախարարությունների և կազմակերպությունների կողմից իրականացվող օգնության թիրախային ծրագրերը, որոնց շահառուները պատերազմից անմիջականորեն տուժածները և նրանց ընտանիքներն են։ Հետպատերազմյան քաղաքական ցնցումները թույլ չտվեցին, որ հանրությունը հանդարտ անցնի վշտից դեպի համակերպում ընկած հոգեբանական փուլերով, խաղաղվի և ներքին համերաշխությունը վերագտած առերեսվի ներքին և տարածաշրջանային նոր իրողություններին։ 

 

 

Վերոնշյալ մեծ և բազաշերտ հիմնախնդիրը հիմնավոր, մտածված լուծումներ է պահանջում, որոնցից մեկը կարող է լինել արվեստի՝ մասնավորապես գրի և գրականության ներուժի օգտագործումը հանրային տրավմայի մասնակի հաղթահարման և մեղմացման գործում։ «Գրամոքումը» Հայաստանի «Փեն» կենտրոնի նախաձեռնությունն է, որը նպատակ ունի գրի և գրականության ներուժը ծառայեցնել հետպատերազմյան տրավմայի հաղթհարմանը: Ծրագրի շրջանակներում մասնավորապես նախատեսվում է հետազոտությունների միջոցով ծանոթանալ գրամոքման միջազգային փորձին և վերջինիս գիտական/մասնագիտական հիմնավորմանը։

 

 

Աշխատանքի մասին. ի՞նչ է ակնկալվում

 

Առաջադրանքի շրջանակներում ակնկալվում են հետևյալ աշխատանքները․

 

• առաջարկել հետազոտության ընդհանուր մոտեցում, մեթոդաբանություն և աշխատանքային պլան,

 

• ծանոթանալ բիբլիոթերապիային և գրաթերապիային առնչվող տեսական գրականությանը, 

 

• ծանոթանալ բիբլիոթերապիայի և գրաթերապիայի պրակտիկ կիրառության փորձին աշխարհի տարբեր երկրներում և Հայաստանում,

 

• պատրաստել հաշվետվություն՝ տեսական գրականության և պրակտիկ փորձի վերլուծության հիման վրա,

 

• ներկայացնել առաջարկություններ՝ ինչպես կարելի է տեղայնացնել և կիրառել բիբլիոթերապիայի և գրաթերապիայի փորձը Հայաստանում,

 

• արդյունքները ներկայացնել աշնանը (հոկտեմբերին) նախատեսվող աշխատարանի ժամանակ։

 

 

Ովքե՞ր կարող են դիմել

 

Պահանջվող կրթություն, փորձ և հմտություններ.

 

• առնվազն բարձրագույն կրթություն հոգեբանության, մարդաբանության, սոցիոլոգիայի կամ այլ հարակից ոլորտում,

 

• ավելի քան հինգ տարվա համապատասխան հետազոտական փորձ (ներառյալ հաշվետվություններ կազմելը և ներկայացնելը), 

 

• թեմային առնչվող հետազոտական աշխատանքի և/կամ պրակտիկայի նախկին փորձ,

 

• անգլերենի և հայերենի իմացությունը պարտադիր է, ևս մեկ լեզվի իմացությունը՝ ցանկալի,

 

• համակարգչային հմտություններ։

 

 

Ինչպե՞ս դիմել

 

Հետաքրքրված մասնագետները կարող են դիմումի փաթեթն ուղարկել [email protected] հասցեին մինչև սույն թվականի հունիսի 10-ը։ Փաթեթը պետք է ներառի․

 

• Ինքնակենսագրություն` ներառյալ նախորդ նմանատիպ աշխատանքի փորձը (CV);

 

• Հետազոտական աշխատանքի օրինակ/հատված,

 

• Ֆինանսական առաջարկ,

 

• Ուղեկցող նամակ։ 

 

 

Հայաստանի ՓԵՆ-ի «Գրամոքում» նախագիծն իրագործվում է «Աջակցություն քաղաքացիական հասարակությանը՝ հանուն բարեփոխումների վրա ներգործության» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կողմից Շվեդիայի կառավարության աջակցությամբ։