Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ) հրավիրում է իրականացնելու հետազոտություն՝ «Միգրացիայի վերաբերյալ ծրագրեր իրականացնող հումանիտար և այլ տեղական կազմակերպությունների քարտեզագրում» թեմայով։
Հետազոտությունն իրականացվում է Միգրացիայի միջազգային կազմակերպության (ՄՄԿ) աջակցությամբ՝ «Զարգացնել ԵՀՀ-ի, իր տեղական գործընկերների և այլ՝ միգրացիայի հարցերով զբաղվող կազմակերպությունների կարողությունները՝ Հայաստանում միգրացիայի խնդիրներն արդյունավետորեն հասցեագրելու համար» ծրագրի շրջանակներում։
Հետազոտությունը պիտի լուծի հետևյալ խնդիրները.
- Նախապես մշակված համապատասխան մեթոդոլագիայի միջոցով (օրինակ՝ փաստաթղթային հետազոտություն, փորձագիտական հարցազրույցներ, հարցումներ, ֆոկուս խմբեր և այլն) քարտեզագրել Հայաստանում միգրացիայի հարցերով զբաղվող կազմակերպությունները, ինչպես նաև այն կազմակերպությունները, որոնց մատուցած ծառայություններից օգտվում են նաև միգրանտները։
- Բացահայտել քարտեզագրված կազմակերպությունների կարիքները՝ միգրանտների աշխատանքն ավելի արդյունավետ կազմակերպելու համար։
- Ներկայացնել քարտեզագրման արդյունքում ձեռք բերված տվյալները (ներառյալ նախնական առաջարկությունները)՝ հետազոտական զեկույցի տեսքով։
Դիմելու ընթացակարգը.
Մրցույթին կարող են դիմել ինչպես անհատ հետազոտողներ, այնպես էլ հետազոտական խմբեր։ Խնդրում ենք նամակն ուղարկել Ծրագրերի օգնական Մելինե Ավագյանին [email protected] էլ․ փոստի հասցեին, վերնագրելով նամակը «գլխավոր դիմորդի անուն-ազգանունը. քարտեզագրում», կցելով.
- Կազմակերպության մասին տեղեկատվություն (կայքի հղումը և այլն), անհատների դեպքում՝ դիմորդի/դիմորդների ինքնակենսագրական (ներ) ը (CV)
- Գնային առաջարկը
- Հետազոտության առաջարկ. 1-2 էջի սահմաններում ներկայացնել հետազոտական հարց/երը, մեթոդաբանական մոտեցումը, ինչպես նաև մեթոդների համապատասխանությունը հետազոտական հարցերին։
Դիմելու վերջնաժամկետն է՝ ս․թ․ մայիսի 12-ը։
Հետազոտություն իրականացնելու նախընտրելի տևողությունը՝ մեկ ամիս։
Լրացուցիչ հարցերի և պարզաբանումների համար կարող եք գրել նախագծի ղեկավար Նիկոլայ Հովհաննիսյանին՝ գրելով [email protected] էլ․ փոստի հասցեին։
***
Ծրագիրն իրականացնում է Եվրասիա համագործակցություն հիմնադրամը՝ Միգրացիայի միջազգային կազմակերպության օժանդակությամբ։