ՀՀ-ում վեճերի այլընտրանքային լուծման ոլորտի հետազոտողի հրավեր

 

Կազմակերպության և ծրագրի մասին

Եվրասիա համագործակցություն հիմնադրամի (ԵՀՀ) առաքելությունն է հզորացնել մարդկանց`հասնելու էական փոփոխությունների սոցիալական արդարության և տնտեսության ոլորտներում և իրականացնել ծրագրեր, որոնք կօգնեն մարդկանց բարելավել իրենց համայնքն և կյանքը:

ԵՀՀ-ն իրականացնում է ՀՀ-ում դատաիրավական բարեփոխումներին ուղղված ծրագիր (Ծրագիր), որի շրջանակներում ԵՀՀ-ն նպատակ ունի աջակցել դատարանների արդյունավետության բարելավմանը, հանրային վերահսկողության ապահովմանն և համագործակցության հարթակների ստեղծմանը։ Ծրագրի արդյունքում նախատեսվում է նպաստել վեճերի լուծման արտադատական մեխանիզմների զարգացմանը, դատական համակարգի նկատմամբ հասարակության վստահության բարձրացմանը, դատաիրավական բարեփոխումների շրջանակում կառավարության և քաղաքացիական հասարակության միջև համագործակցության ամրապնդմանը։

Հետազոտության նկարագրություն.

Վեճերի այլընտրանքային լուծումը (ՎԱԼ) հնարավորություն է տալիս մարդկանց լուծել իրավական վեճերն արտադատական կարգով։ ՀՀ-ում գործում են ՎԱԼ մի շարք ընթացակարգեր, ինչպիսիք են արբիտրաժը, հաշտարարությունը (մեդիացիան): Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել հետազոտություն ՀՀ-ում այլընտրանքային նշված միջոցների կիրառման վերաբերյալ, վեր հանել առկա խնդիրներն ու ներկայացնել առաջարկություններ։ Աշխատանքը կատարվելու է միջազգային փորձագետի հետ համատեղ։

ԵՀՀ-ն հայտարարում է ՀՀ-ում գործող արբիտրաժային մարմինների, ինչպես նաև հաշտարարության վերաբերյալ հետազոտողի մրցույթ․

Տեխնիկական առաջադրանք․

  1. Ուսումնասիրել ՀՀ-ում արբիտրաժային մարմինների, ինչպես նաև հաշտարարության գործունեությունը (առկա մարմիններ, վիճակագրություն, լուծված վեճերի բնույթ և այլն),
  2. Ուսումնասիրել ՀՀ-ում արբիտրաժային մարմինների, ինչպես նաև հաշտարարության գործունեության իրավական և ոչ իրավական խոչընդոտները,
  3. Մշակել առաջարկություններ արբիտրաժային մարմինների և հաշտարարության մարմինների գործունեության արդյունավետությունը բարելավելու ուղղությամբ,
  4. Ուսումնասիրությունը ներկայացնել շահագրգիռ կողմերի հետ հանդիպումների ժամանակ։

Պահանջվող որակավորումներ

  1. Բարձրագույն կրթություն հանրային քաղաքականության, իրավագիտության կամ հարակից ոլորտներում,
  2. 3 տարվա հետազոտական աշխատանքային փորձ,
  3. հետազոտության/մոնիթորինգի մեթոդաբանության, գործիքների մշակման փորձառություն,
  4. զեկույցների և առաջարկությունների մշակման հմտություններ,
  5. վերլուծական աշխատանքներ կատարելու գերազանց հմտություններ,
  6. հայերենի և անգլերենի գերազանց իմացություն,
  7. ՀՀ դատաիրավական բարեփոխումներին նպաստելու պատրաստակամություն։

Դիմելու կարգը և վերջնաժամկետը

Համապատասխան որակավորում ունեցող անձինք կարող են ներկայացնել իրենց

  • ինքնակենսագրականը (CV),
  • հետազոտության մեթոդաբանական նկարագրությունն
  • աշխատանքի հակիճ բյուջեն
  • հետազոտական աշխատանքի որևէ նմուշ/հղումը։

Հայտն պետք է ուղարկել ծրագրի օգնական Անահիտ Խաչատրյանին՝ [email protected] հասցեով մինչև 2019 թ․ դեկտեմբերի 15-ը ներառյալ՝ նամակի վերնագրում նշելով «ՎԱԼ հետազոտության հայտ»։

Ավելին