Media_award_2021

Հայտնի են ամենամյա լրագրողական մրցույթի 2021 թվականի մրցանակակիրնեը

Եվրասիա համագործակցություն հիմնադրամը 2015-ից ամեն տարի իրականացնում է ամենամյա լրագրողական մրցույթ կրոնական և ազգային փոքրամասնությունների մասին հանդուրժողականության թեմայի շուրջ լավագույն լրագրողական նյութի համար։

Մրցույթը նպատակ ունի խրախուսել Հայաստանում հանդուրժողականության, խաղաղ համակեցության և բազմազանության վերաբերյալ հավասարակշռված և նրբանկատ լրագրողական լուսաբանումը, որը կնպաստի փոքրամասնություն կազմող համայնքների նկատմամբ հասարակության հանդուրժողական և հարգալից վերաբերմունքի ձևավորմանը։

Այս տարի, հուլիսի 6-ին, Ամենամյա լրագրողական մրցույթի շրջանակներում ԵՀՀ-ն հանձնեց ինը մրցանակ, որոնցից երեքը խրախուսական էին։ Մրցականկները տրվեցին Հովիկ Մխիթարյանին «Վհուկների որս» նյութի համար, Վարդան Ջալոյանին «Կրքեր Ստամբուլյան Կոնվենցիայի Շուրջը», «Խաղաղությունը և Քրիստոնեական Եկեղեցիները», «Եղբայր Եմք Մենք». Ֆրանցիսկոս Պապի Նոր Շրջաբերականը», «Աղվանից Եկեղեցին. Ո՞վ Կարող Է Հավակնել Նրա Ժառանգության», հոդվածների համար, Մարինա Սայանին «Արփինե Ներսիսյան և Մաուրո Սորենտի. հայ-իտալացի զույգի սիրո պատմությունը», «Կռիվ ու սեր», «Մուհամեդ Քամալ - Անի Հակոբյան զույգի ծանոթության պատմությունը», տեսաշարի համար։

Այս տարի հանձնվեցին երկուական երրորդ, երկրորդ և առաջին մրցանակներ։ Սոնա Մարտիրոսյանը «Այլազգի ու այլադավան բնիկ երևանցիները․ բոշաներ» և Սեդա Ղուկասյանը «Բացելով փակ շղթան. Եզդի աղջիկները պայքարում են սովորելու իրավունքի համար» իրենց նյութերի համար ստացան երրորդ մրցանակը։

«Մեզ պակասեց խելքը, դասերը չսովորելը». արցախցի երեխաների մտքերը» և «Իսկ սարերի ետևում պատերազմ էր․․․» նյութերի համար իրենց երկրորդ մրցանակները ստացան Անահիտ Հարությունյանն ու Կուշանե Չոբանյանը։

Առաջին մրցանակին արժանացավ Ժաննա Պողոսյանը «Հորս արև, ես հայերեն չեմ խոսում», կամ 22-ամյա իրաքցի Ալաայի առօրյան Երևանում» հոդվածի համար։

Եվ մյուս առաջին մրցանակը կիսեցին Անի Նազարյանը ու Աղաբեգ Սիմոնյանը «Սերենա Ալ Հաջ։ Կրոնն ընտրություն է» նյութի համար։

Միջոցառմանը ներկա ներկա էին և մրցանակները հանձնեցին Հայաստանում Նիդերլանդների դեսպան Նիկո Սխերմերսը, Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, միջազգային կազմակերպությունների մեր գործընկերներն ու շահառուները։

Ավելին