Այս էջը հասանելի է միայն հայերեն։

Senior Comms Manager

Հաղորդակցության ավագ ղեկավար․ Աշխատանքի հայտարարություն (փակված է)

ՊԱՇՏՈՆԸ.  Հաղորդակցության ավագ ղեկավար (12 ամիս՝ պայմանագրի երկարացման հեռանկարով)

ԴԻՄՈՒՄԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ. 25 ապրիլի, 2021թ․

Աշխատանքի համառոտ նկարագիր

ԵՀՀ-ն փնտրում է հաղորդակցության փորձված մասնագետի, որը կդառնա մեր դինամիկ, նորարար և հետարդիական թիմի անդամ և կառաջնորդի ԵՀՀ հաղորդակցության թիմին։ Նա հաշվետու կլինի ԵՀՀ տնօրենին, կհամագործակցի հիմնադրամի ծրագրային տնօրենների հետ և կաջակցի ծրագրային թիմերին՝ ԵՀՀ-ի համակողմանի հաղորդակցական ռազմավարությունն իրականացնելիս։

Հաղորդակցության  ղեկավարը կազմակերպում է ԵՀՀ արտաքին հաղորդակցությունը։

Հիմնական գործառույթներ.

  • Ղեկավարել ԵՀՀ-ի հաղորդակցության թիմը (որն այս պահին ունի երեք աշխատակից), թիմի հետ պլանավորել ԵՀՀ հաղորդակցության բաժնի անելիքները,   ապահովելով գործողությունների իրականացումը և թիմի՝ աշխատանքի հանդեպ էնտուզիազմը։
  • Ղեկավարել նոր կայքի մշակման և գործարկման աշխատանքները, կազմակերպել կայքը ստեղծող ընկերության ընտրության մրցույթը և հաղթողի հետ պայմանագրային հարաբերությունները, աջակցել կայքի դիզայնի վերջնականացմանը, կազմակերպել նոր կայքի գործարկումը և հնից նորին անցումը։ Դիզայն-մտածողությունն առավելություն է։  
  • Ստանձնել ԵՀՀ-ի և գործընկերների հեղինակած հայերեն և անգլերեն տեքստերի որակի ապահովման պատասխանատվությունը, ըստ անհրաժեշտության հեղինակելով հայերեն և անգլերեն տեքստեր և/կամ աջակցելով դրանց խմբագրմանը, խմբագրել անգլերենից հայերեն թարգմանված տեքստերը, ըստ անհրաժեշտության կազմակերպել ոչ էլեկտրոնային տպագրությունների ամբողջական շրջափուլը՝ ԵՀՀ չափորոշիչների հիման վրա (ըստ ԵՀՀ տպագրական ուղեցույցի)։

Լրացուցիչ գործառույթներ․

  • Կատարել այլ, այդ թվում՝ ոչ-խոսքային հաղորդակցության ոլորտին, օրինակ՝ լուսանկարներին, տեսանյութերին, ձայնագրություններին առնչվող գործառույթներ, ապահովել ԵՀՀ տեսանելիությունն ու ներկայությունը սոցիալական մեդիա հարթակներում՝ հիմնականում հաղորդակցության թիմի աշխատանքի համակարգման միջոցով։
  • Անհրաժեշտության դեպքում աջակցել ԵՀՀ-ի ծրագրային թիմերի հաշվետվությունների և զեկույցների պատրաստմանը։
  • Մասնակցել ֆոնդահայթայթման և ռազմավարությունների մշակման գործողություններին, ըստ անհրաժեշտության։
  • Լրացուցիչ կարողությունները (համացանցից գրագետ և վարժ օգտվելու կարողությունը, նորարար մտածելակերպը և այլն) կարևոր են, այնուամենայնիվ, առանցքային են ռազմավարական մոտեցումը, մարդկային ռեսուրսների կառավարման և գրավոր տեքստերի, մասնավորապես՝ հայերեն տեքստերի հետ աշխատանքի կարողությունը։

Պահանջվող մասնագիտական որակավորումները․

  • Առնվազն 5 տարվա մասնագիտական փորձ, որը հստակ ապացուցում է հայերեն և անգլերեն բարձրորակ տեքստեր գրելու և խմբագրելու կարողությունները։
  • Հաղորդակցության, մեդիայի, հասարակագիտության, հումանիտար գիտությունների, գրավոր խոսքի, արվեստների կամ հարակից այլ ոլորտների կրթական որակավորում, արտասահմանում կրթական և այլ փորձառությունն առավելություն է։
  • Թիմեր ղեկավարելու փորձ։
  • Առցանց հաղորդակցության առանձնահատկությունների և կայքի ֆունկցիոնալությունների իմացություն։
  • Հայերեն և անգլերեն գերազանց գրավոր և բանավոր հաղորդակցական կարողություն։ Ռուսերենի իմացությունն առավելություն է։
  • Գրագիտության բարձր մակարդակ, երկու կամ երեք լեզուներով որակյալ տեքստեր արագ և հեշտ ստեղծելու, խմբագրելու և սրբագրելու փորձ և կարողություն։
  • Խնդիրների լուծման համար նորարարական մոտեցումների առաջարկներով հանդես գալու և դրանք իրականացնելու կարողություն։
  • Համակարգչային ամենաբազմազան, ներառյալ ծրագրավորման հմտություններն առավելություն են։

Անձնական հատկանիշներ.

  • Մանրամասներին ուշադրություն դարձնող և մոտիվացված անհատ, ով կարողանում է հեշտությամբ աշխատել թիմում։
  • Դիզայնի հմտությունները և բարձր ճաշակն առավելություն են։
  • Հաղորդակցության (հատկապես հայերեն գրավոր տեքստերի) սիրահար, մոտիվացված, ստեղծարար, նորարար գաղափարներ ունեցող, թիմային խաղացող։

Աշխատավարձ․

Աշխատավարձը կախված է աշխատանքային փորձից, կրթությունից, ստեղծարարությունից և այս պաշտոնի համար անհրաժեշտ այլ կարողություններից։

Դիմելու ընթացակարգը.

Դիմելու համար խնդրում ենք jobopportunity@epfound.am հասցեով ուղարկել ինքնակենսագրություն (CV) և ձեր հեղինակությամբ կամ խմբագրությամբ հայերեն ու անգլերեն տեքստեր՝ նշելով տեքստի հեղինակման կամ խմբագրման հանգամանքը։

«Թեմա» դաշտում խնդրում ենք մուտքագրել ձեր անունը և այն պաշտոնը, որին դիմում եք, օրինակ՝ Հաղորդակցության բաժնի ղեկավար_Անուն Ազգանուն։

ԵՀՀ-ն հավասար հնարավորությունների թիմ է: Կտեղեկացվեն միայն կարճ ցուցակ անցած թեկնածուները:

 

Ավելին