isabella_lecture

ԵՀՀ ծրագրի տնօրեն Իզաբելլա Սարգսյանը խոսելու է քաղաքացիական հասարակության մարտահրավերների մասին

«Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամի աջակցությամբ իրականացվող «Քաղաքացիական ակտիվիզմի խթանմանն ուղղված առցանց դասընթացի» շրջանակներում կազմակերպվում է 7-րդ դասախոսությունը, որը կանցկացվի քննարկման ձևաչափով։ Թեման՝ «Քաղհասարակությունը և քաղաքացիական շարժումները 2018 թվականից առաջ և հետո․ թիրախավորում և մարտահրավերներ»։
Բանախոսն է իրավապաշտպան, ԵՀՀ Մարդու իրավուքների ծրագրի տնօրեն Իզաբելլա Սարգսյանը։ Քննարկումը կլինի հուլիսի 13-ին, ժամը 19։00-ին, CoWo կազմակերպությունում։

Հասցեն՝ ք․ Երևան, Հակոբ Հակոբյան 3, նախկին
Մերգելյան ինստիտուտի շենքում, 11-րդ հարկում։
Հարցերի դեպքում գրեք [email protected] էլ․ հասցեին կամ զանգահարեք 099 86 07 87 հեռախոսահամարով։

Ավելին