ՀՀ-ում վեճերի այլընտրանքային լուծման ոլորտի հետազոտողի հրավեր
Կազմակերպության և ծրագրի մասին
Եվրասիա համագործակցություն հիմնադրամի (ԵՀՀ) առաքելությունն է հզորացնել մարդկանց`հասնելու էական փոփոխությունների սոցիալական արդարության և տնտեսության ոլորտներում և իրականացնել ծրագրեր, որոնք կօգնեն մարդկանց բարելավել իրենց համայնքն և կյանքը:
ԵՀՀ-ն իրականացնում է ՀՀ-ում դատաիրավական բարեփոխումներին ուղղված ծրագիր (Ծրագիր), որի շրջանակներում ԵՀՀ-ն նպատակ ունի աջակցել դատարանների արդյունավետության բարելավմանը, հանրային վերահսկողության ապահովմանն և համագործակցության հարթակների ստեղծմանը։ Ծրագրի արդյունքում նախատեսվում է նպաստել վեճերի լուծման արտադատական մեխանիզմների զարգացմանը, դատական համակարգի նկատմամբ հասարակության վստահության բարձրացմանը, դատաիրավական բարեփոխումների շրջանակում կառավարության և քաղաքացիական հասարակության միջև համագործակցության ամրապնդմանը։
Հետազոտության նկարագրություն.
Վեճերի այլընտրանքային լուծումը (ՎԱԼ) հնարավորություն է տալիս մարդկանց լուծել իրավական վեճերն արտադատական կարգով։ ՀՀ-ում գործում են ՎԱԼ մի շարք ընթացակարգեր, ինչպիսիք են արբիտրաժը, հաշտարարությունը (մեդիացիան): Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել հետազոտություն ՀՀ-ում այլընտրանքային նշված միջոցների կիրառման վերաբերյալ, վեր հանել առկա խնդիրներն ու ներկայացնել առաջարկություններ։ Աշխատանքը կատարվելու է միջազգային փորձագետի հետ համատեղ։
ԵՀՀ-ն հայտարարում է ՀՀ-ում գործող արբիտրաժային մարմինների, ինչպես նաև հաշտարարության վերաբերյալ հետազոտողի մրցույթ․
Տեխնիկական առաջադրանք․
- Ուսումնասիրել ՀՀ-ում արբիտրաժային մարմինների, ինչպես նաև հաշտարարության գործունեությունը (առկա մարմիններ, վիճակագրություն, լուծված վեճերի բնույթ և այլն),
- Ուսումնասիրել ՀՀ-ում արբիտրաժային մարմինների, ինչպես նաև հաշտարարության գործունեության իրավական և ոչ իրավական խոչընդոտները,
- Մշակել առաջարկություններ արբիտրաժային մարմինների և հաշտարարության մարմինների գործունեության արդյունավետությունը բարելավելու ուղղությամբ,
- Ուսումնասիրությունը ներկայացնել շահագրգիռ կողմերի հետ հանդիպումների ժամանակ։
Պահանջվող որակավորումներ
- Բարձրագույն կրթություն հանրային քաղաքականության, իրավագիտության կամ հարակից ոլորտներում,
- 3 տարվա հետազոտական աշխատանքային փորձ,
- հետազոտության/մոնիթորինգի մեթոդաբանության, գործիքների մշակման փորձառություն,
- զեկույցների և առաջարկությունների մշակման հմտություններ,
- վերլուծական աշխատանքներ կատարելու գերազանց հմտություններ,
- հայերենի և անգլերենի գերազանց իմացություն,
- ՀՀ դատաիրավական բարեփոխումներին նպաստելու պատրաստակամություն։
Դիմելու կարգը և վերջնաժամկետը
Համապատասխան որակավորում ունեցող անձինք կարող են ներկայացնել իրենց
- ինքնակենսագրականը (CV),
- հետազոտության մեթոդաբանական նկարագրությունն
- աշխատանքի հակիճ բյուջեն
- հետազոտական աշխատանքի որևէ նմուշ/հղումը։
Հայտն պետք է ուղարկել ծրագրի օգնական Անահիտ Խաչատրյանին՝ [email protected] հասցեով մինչև 2019 թ․ դեկտեմբերի 15-ը ներառյալ՝ նամակի վերնագրում նշելով «ՎԱԼ հետազոտության հայտ»։