Կոնֆլիկտների վերլուծության կարողությունների զարգացման եռօրյա դասընթաց ՀԿ-ների համար

Bridge for CSOs

Հայկական բարեգործական ընդհանուր միությունը և

Եվրասիա համագործակցություն հիմնադրամը

 հրավիրում են

ՔՀԿ-ներին մասնակցել Կոնֆլիկտների վերլուծության կարողությունների զարգացման թեմայով եռօրյա դասընթացին

 

Հոկտեմբերի 8-10, 2019 թ.

 

Դասընթացավարներ․ Լարիսա Սոտիևա (Մեծ Բրիտանիա), Ջուլիետ Սքոֆիլդ (Մեծ Բրիտանիա) և Նունե Սարգսյան, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի տնօրեն (Հայաստան)։

 

Հայաստանում գործող քաղաքացիական հասարակության կառույցների համար այսօր ավելի քան կարևոր է համագործակցային կարողությունների զարգացումը, հատկապես վերլուծական, քննադատական, բանակցային և հաշտարարության բաղադրիչներով։ Տարբեր առանցքային դոնորների ռազմավարությունները հաճախ պահանջում են տարածաշրջանային գործընկերների մասնակցությամբ ծրագրերի իրականացում։ Հետևաբար, ՔՀԿ-ների համար շատ կարևոր է գիտելիքներ ստանալ կոնֆլիկտների դինամիկայի և վերլուծության, արտակարգ իրավիճակներում գործելու մասին, ինչպես նաև ձեռք բերել համագործակցային ռազմավարությունների մշակման հմտություններ։ Այս նպատակով ԵՄ ֆինանսավորմամբ ԵՀՀ-ն ՀԲԸՄ-ի հետ համատեղ, իրականացնում է ՔՀ Կամուրջ ծրագիրը, որի շրջանակներում հրավիրում է ՔՀԿ-ներին մասնակցելու Կոնֆլիկտների վերլուծության կարողությունների զարգացման թեմայով եռօրյա դասընթացին։

 

Դասընթացը կվարեն միջազգային փորձագետներ Լարիսա Սոտիևան (Մեծ Բրիտանիա), Ջուլիետ Սքոֆիլդը (Մեծ Բրիտանիա), Նունե Սարգսյանը, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի տնօրեն (Հայաստան)՝ ԵՀՀ-ի և ՀԲԸՄ-ի մասնագետների հետ համատեղ։

 

Դասընթացի նպատակներն են՝

 

  • ՔՀԿ-ներին ներկայացնել հակամարտությունների վերլուծության գործիքներ,
  • Սովորել հակամարտությունների լուծման, տրանսֆորմացիային ուղղված ռազմավարություններ, մոտեցումներ, որոնք կներմուծվեն տարբեր բնագավառներում ծրագրերի նախագծման գործընթացների մեջ,
  • Ձեռք բերել ՔՀԿ-ների առօրյա աշխատանքի, նախագծերի պլանավորման և հակամարտության կողմերի հետ փոխհարաբերությունների ժամանակ կիրառվող անհրաժեշտ գործնական հմտություններ:

 

Դասընթացը նախատեսված է քաղաքացիական հասարակության այն կազմակերպությունների համար, որոնք իրենց գործունեության ընթացքում կարիք ունեն վերը նշված հմտությունների, ինչպես նաև տարածաշրջանային և համագործակցային ծրագրերի։ 

 

Դասընթացի ժամանակ ՔՀԿ-ներին կներկայացվեն ծրագրերի ստեղծման և իրականացման ժամանակ կոնֆլիկտների արդյունավետ հարթման մոտեցումներ, ինչպես նաև ծրագրային օրինակներով կվերլուծվեն հակամարտությունների թեմայով առանձին իրավիճակներ։

 

Դասընթացը նախատեսված է մարդու իրավունքների, հաշմանդամության, բնապահպանական, գենդերային, հայաստանյան, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային հակամարտությունների հարցերով զբաղվող ՔՀԿ ղեկավարների ու ծրագրերի համակարգողների համար։

 

Ով կարող է դիմել

 

  • ՀՀ-ում գործող այն ՔՀԿ-ների ներկայացուցիչները, որոնք իրենց ծրագրերում ունեն կոնֆլիկտին վերաբերող էլեմենտներ։

 

Դիմելու համար

  • Լրացնել հետևյալ դիմումի ձևը,
  • Ուղարկել հետևյալ էլեկտրոնային հասցեին՝ [email protected] նամակի առարկան նշելով. “Conflict Sensitivity Training for CSOs” (ձեր կազմակերպության անվանումը անգլերենով կամ լատինատառ):

 

Փաթեթի ներկայացման վերջնաժամկետն է 2019 թ. սեպտեմբերի 28-ը, ժամը 20։00:

 

Հարցերի և պարզաբանումների համար խնդրում ենք զանգահարել ԵՀՀ ծրագրի ղեկավար Փիրուզե Մանուկյանին, հեռ. 091-23-73-80:

 

 

Լրացուցիչ տեղեկատվություն

 

  • Մասնակիցների թիվը սահմանափակ է՝ մինչև 20 մասնակից։
  • Մասնակիցները կընտրվեն ՔՀ Կամուրջ ծրագրի աշխատակիցների կողմից, ըստ հետևյալ չափանիշների՝ դասընթացի նպատակներին կազմակերպության գործունեության համապատասխանության, կարողությունների զարգացման կարիքների առկայությաննը, կազմակերպության կողմից դասընթացի արդյունքների կիրառման հավանականության։
  • Մասնակցությունը պարտադիր է դասընթացի ողջ ընթացքում։
  • Դասընթացի մասնակցության ծախսերը հոգում է Եվրասիա համագործակցություն հիմնադրամը, ներառյալ մարզերից ընտրված մասնակիցների տրանսպորտային և կացության ծախսերը։
  • Դասընթացի լեզուն անգլերենն է, հայերեն թարգմանությամբ: 
  • Ընտրված դիմորդները կտեղեկացվեն 2019 թվականի սեպտեմբերի 30-ին։
  • Դասընթացից առաջ և հետո մասնակիցներից կպահանջվի մասնակցել գնահատման գործընթացին ։

 

ՔՀ Կամուրջ ծրագրի մասին

 

Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը (ՀԲԸՄ) Եվրասիա համագործակցություն հիմնադրամի (ԵՀՀ) հետ իրականացնում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող ՔՀ Կամուրջ ծրագիրը: Եռամյա այս ծրագիրը մեկնարկել է 2016 թվականի դեկտեմբերին: Ծրագիրն ուղղված է Հայաստանում գրանցված և գործող հասարակական կազմակերպություններին, հայաստանյան համալսարաններին, ինչպես նաև սփյուռքի երիտասարդ մասնագետներին, ովքեր իրենց գիտելիքներով և փորձառությամբ կցանկանան նպաստել հայաստանյան կազմակերպությունների կարողությունների զարգացմանը:

Ծրագրի նպատակն է ամրապնդել հայաստանյան քաղաքացիական հասարակության կարողությունները` Հայաստանում որոշումների կայացման գործընթացներին նպաստելու համար: Այս նպատակին հասնելու համար, ծրագիրը նախատեսում է`

 

  • Կատարել մինչև 200 ՔՀԿ-ների մասնագիտական ոլորտներին առնչվող (ուղղահայաց) կարիքների գնահատում՝ քարտեզագրելով ՔՀԿ-ների կարողությունները և կարիքները։
  • Առաջարկել մինչև 80 ՔՀԿ-ներից 200 անձանց անհատական վերապատրաստման դասընթացներ։
  • Ապահովել մասնագիտական խորհրդատվություն մինչև 80 ՔՀԿ-ների՝ անվճար հիմունքներով հրավիրելով մասնագետներ սփյուռքից և Հայաստանից։
  • Ինստիտուցիոնալացնել կարողությունների հզորացումը՝ գործարկելով ՀԿ կառավարման ակադեմիական հավաստագրային ծրագիր։
  • Տրամադրել դրամաշնորհներ՝ ՔՀԿ-ների փոքր նախագծերը իրականացնելու նպատակով։
  • Together4armenia առցանց հարթակի զարգացում:

 

Մանրամասն ծրագրի մասին՝ այստեղ: Ծրագրի ՔՀԿ-ների ցանցում գրանցվելու համար գնալ այս հղումով՝ www.agbu.am/am/bridge-for-csos/3024-bridge-for-csos-announcement-for-registration.

 

 

Ավելին