Բնապահպանության ոլորտի փորձագետներին և դասընթացավարներին հրավիրում ենք դիմելու դասընթաց կազմակերպելու մրցույթին

 

  

bridge logo  EU Flag  AGBU logo  EPF logo

  

Հայկական բարեգործական ընդհանուր միությունը և Եվրասիա համագործակցություն հիմնադրամը  հրավիրում են

Բնապահպանության ոլորտի փորձագետներին և/կամ դասընթացավարներին

դիմել դասընթաց կազմակերպելու մրցույթին

 

Ընդհանուր տեղեկություններ

 

Մրցույթը կազմակերպվում է Եվրոպական միության օժանդակությամբ իրականացվող «ՔՀԿամուրջ» ծրագրի շրջանակներում։ Ծրագրի նպատակն է` ամրապնդել հայաստանյան քաղաքացիական հասարակության կարողությունները` նպաստելու Հայաստանում որոշումների կայացման գործընթացներին, արագ արձագանքելու առկա բնապահպանական հիմնախնդիրներին։

 

Դասընթացի նպատակն է բնապահպանության ոլորտում գործող քաղաքացիական հասարակական կազմակերպությունների (ՔՀԿ) կարողությունների զարգացում` նրանց գործունեության ոլորտում մատուցվող ծառայությունների որակի բարելավման նպատակով։

 

Դասընթացի մասնակիցներն են բնապահպանության ոլորտում գործող քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչները:

 

Դասընթացի նախնական ժամկետն է  2019 թ. Փետրվարի 13-15

 

Հայտի ներկայացման վերջնաժամկետն է ՝ 2019 թ. Փետրվարի 4-ը, ժամը՝ 17: 00:

 

Դասընթացի վայրը. ԵՀՀ ՔՀԿ կառավարման դպրոց,  (Ազատության 1/23, Երևան)

 

Դասընթացի թեմաները.

 

  • Հայաստանի Հանրապետությունում բնապահպանության քաղաքականությունը. ոլորտում իրականացվող բարեփոխումների, միջազգային կոնվենցիաների, պայմանագրերի ներկայացում։
  • Բնապահպանության ոլորտի կառույցները, կոալիցիաները ու քաղաքացիական հասարակության կազմակերպությունները, նախաձեռնությունները։
  • Բնապահպանության բնագավառում առկա մարտահրավերները՝ կապված ջրային ավազանների, մթնոլորտի, ընդերքի, կենսաբազմազանության և այլ արդի հիմնախնդիրների ներկայացումները։
  • Էկոտուրիզմ, կանաչ գյուղատնտեսություն և կիրառվող նոր տեխնոլոգիաները։
  • Բնապահպանական  կրթություն և բիոէթիկա։  

 

 

 

 

Դիմելու կարգը

Եթե դասընթաց վարելու փորձ ունեք նշված թեմաներից մեկում կամ մի քանիսում,  կարող եք դիմել ԵՀՀ` ներկայացնելով հետևյալ փաստաթղթերը.

 

1) Հայտ` առավելագույնը 2 էջ, հետևյալ տեղեկատվությամբ.

ա)        փորձառության ոլորտը(ները)

բ)         դասընթաց մշակելու և վարելու առկա փորձը

գ)         առաջարկվող դասընթացի(ների) մոտավոր կառուցվածքն ու      մեթոդաբանությունը

դ)         ակնկալվող վարձատրության չափը։

 

2) մասնագիտական կենսագրություն (CV);

Հայտը կարող եք ուղարկել  [email protected] էլ. հասցեով՝ ԵՀՀ  Ծրագրի ղեկավար Փիրուզե  Մանուկյանին: Նամակի առարկան պետք է նշել՝ Environment Trainer, անունը /ազգանունը

 

Ընտրված փորձագետներին կհրավիրենք հարցազրույցի ՔՀ Կամուրջ ծրագրի աշխատանքային խմբի հետ` վերջնական որոշում կայացնելու նպատակով։

 

ՔՀ Կամուրջ ծրագրի մասին

Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը (ՀԲԸՄ) Եվրասիա համագործակցություն հիմնադրամի (ԵՀՀ) հետ իրականացնում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող ՔՀ Կամուրջ ծրագիրը: Եռամյա այս ծրագիրը մեկնարկել է 2016 թվականի դեկտեմբերին: Ծրագիրն ուղղված է Հայաստանում գրանցված և գործող հասարակական կազմակերպություններին, հայաստանյան համալսարաններին, ինչպես նաև սփյուռքի երիտասարդ մասնագետներին, ովքեր իրենց գիտելիքներով և փորձառությամբ կցանկանան նպաստել հայաստանյան կազմակերպությունների կարողությունների զարգացմանը:

Ծրագրի նպատակն է ամրապնդել հայաստանյան քաղաքացիական հասարակության կարողությունները` նպաստելու Հայաստանում որոշումների կայացման գործընթացներին: Այս նպատակին հասնելու համար, ծրագիրը նախատեսում է`

 

  • Կատարել մինչև 200 ՔՀԿ-ների մասնագիտական ոլորտներին առնչվող (ուղղահայաց) կարիքների գնահատում՝ քարտեզագրելով ՔՀԿ-ների կարողությունները և կարիքները։
  • Առաջարկել մինչև 80 ՔՀԿ-ներից 200 անձանց անհատական վերապատրաստման դասընթացներ։
  • Ապահովել մասնագիտական խորհրդատվություն մինչև 80 ՔՀԿ-ների՝ անվճար հիմունքներով հրավիրելով մասնագետներ սփյուռքից և Հայաստանից։
  • Ինստիտուցիոնալացնել կարողությունների հզորացումը՝ գործարկելով ՀԿ կառավարման ակադեմիական հավաստագրային ծրագիր։
  • Տրամադրել դրամաշնորհներ՝ ՔՀԿ-ների փոքր նախագծերը իրականացնելու նպատակով։
  • Together4armenia առցանց հարթակի զարգացում:

Մանրամասն ծրագրի մասին՝ այստեղ:  Ծրագրի ՔՀԿ-ների ցանցում գրանցվելու համար ահա հղումները՝ www.agbu.am/am/bridge-for-csos/3024-bridge-for-csos-announcement-for-registration.

Ավելին