Կարողությունների զարգացման եռօրյա դասընթաց երիտասարդության ոլորտում գործող ՔՀԿ-ների համար

Bridge_logos

Հայկական բարեգործական ընդհանուր միությունը և

Եվրասիա համագործակցություն հիմնադրամը

 հրավիրում են

Երիտասարդության ոլորտում գործող ՔՀԿ-ներին մասնակցել

կարողությունների զարգացման եռօրյա դասընթացի

 

Սեպտեմբերի 3-5, 2019 թ.

 

Դասընթացը նախատեսված է երիտասարդության ոլորտում գործող և երիտասարդության համար ծրագրեր իրականացնող ՔՀԿ-ների ներկայացուցիչների համար։

Դասընթացի ժամանակ ՔՀԿ-ներին կներկայացվեն հմտություններ և գործիքներ. խնդիրների լուծման ձեռներեցային մոտեցումների, ստեղծագործ ծրագրերի նախագծման և իրականացման ուղղությամբ։ Մասնակիցները կհմտանան համայնքային ռեսուրսների գնահատման, իրենց ծրագրերում դրանց կիրառման, գործընկերների հետ համագործակցությունների զարգացման գործում, ինչպես նաև` կծանոթանան ֆասիլիտացիոն գործիքների հետ։

Դասընթացը կվարեն միջազգային փորձագետներ՝ Վերնոն Ռինգլանդը, Մեծ Բրիտանիայի, Հյուսիսային Իռլանդիայում գրանցված ((https://www.youthbankinternational.org/our-story) YouthBank International-ի գործադիր տնօրեն, 27 տարվա ավելի քան 20 երկրներում երիտասարդական ծրագրերի զարգացման փորձառությամբ։ Եվ, Հելենա Հաբդիջան`Խորվաթիայի Իմփաքթ Հաբ Զագրեբ կազմակերպության տնօրեն, սոցիալական ձեռնարկատիրության, երիտասարդական առաջնորդության բնագավառում ավելի քան 10 տարվա փորձառությամբ մասնագետ և դասընթացավար։  

Ով կարող է դիմել՝

  • ՀՀ-ում գործող երիտասարդության ոլորտում գործող ՔՀԿ-ների ներկայացուցիչներ

Դիմելու համար՝

  • Լրացնել հետևյալ դիմումի ձևը
  • Ուղարկել հետևյալ էլեկտրոնային հասցեին՝ [email protected] նամակի առարկան նշելով՝ “Youth CSOs Training” (ձեր կազմակերպության անվանումը անգլերենով կամ լատինատառ):

Փաթեթի ներկայացման վերջնաժամկետն է՝ 2019 թ. Օգոստոսի 25-ը 20։00:

Լրացուցիչ տեղեկատվություն.

  • Մասնակիցների թիվը սահմանափակ է՝ մինչև 20 մասնակից։
  • Մասնակիցները կընտրվեն ՔՀ Կամուրջ ծրագրի  աշխատակիցների կողմից, ըստ հետևյալ չափանիշների՝ կազմակերպության գործունեության համապատասխանությունը դասընթացի նպատակներին, կարողությունների զարգացման կարիքների առկայությունը, դասընթացի արդյունքների կիրառման հավանականությունը կազմակերպության կողմից։
  • Մասնակցությունը պարտադիր է դասընթացի բոլոր երեք օրերի ընթացքում։
  • Դասընթացի մասնակցության ծախսերը հոգում է Եվրասիա համագործակցություն հիմնադրամը, ներառյալ մարզերից ընտրված մասնակիցների տրանսպորտային և կացության ծախսերը։
  • Դասընթացի լեզուն անգլերենն է, հայերեն թարգմանությամբ: 

Ընտրված դիմորդները կտեղեկացվեն 2019 թվականի օգոստոսի 27-ին։

  • Մասնակիցներից կպահանջվի մասնակցել գնահատման գործընթացին` դասաըթացից առաջ և հետո։

Հարցերի և պարզաբանումների համար խնդրում ենք զանգահարել ԵՀՀ ծրագրի ղեկավար` Փիրուզե Մանուկյանին, հեռ. 091-23-73-80:

ՔՀ Կամուրջ ծրագրի մասին

Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը (ՀԲԸՄ) Եվրասիա համագործակցություն հիմնադրամի (ԵՀՀ) հետ իրականացնում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող ՔՀ Կամուրջ ծրագիրը: Եռամյա այս ծրագիրը մեկնարկել է 2016 թվականի դեկտեմբերին: Ծրագիրն ուղղված է Հայաստանում գրանցված և գործող հասարակական կազմակերպություններին, հայաստանյան համալսարաններին, ինչպես նաև սփյուռքի երիտասարդ մասնագետներին, ովքեր իրենց գիտելիքներով և փորձառությամբ կցանկանան նպաստել հայաստանյան կազմակերպությունների կարողությունների զարգացմանը:

Ծրագրի նպատակն է ամրապնդել հայաստանյան քաղաքացիական հասարակության կարողությունները` նպաստելու Հայաստանում որոշումների կայացման գործընթացներին: Այս նպատակին հասնելու համար, ծրագիրը նախատեսում է`

  • Կատարել մինչև 200 ՔՀԿ-ների մասնագիտական ոլորտներին առնչվող (ուղղահայաց) կարիքների գնահատում՝ քարտեզագրելով ՔՀԿ-ների կարողությունները և կարիքները։
  • Առաջարկել մինչև 80 ՔՀԿ-ներից 200 անձանց անհատական վերապատրաստման դասընթացներ։
  • Ապահովել մասնագիտական խորհրդատվություն մինչև 80 ՔՀԿ-ների՝ անվճար հիմունքներով հրավիրելով մասնագետներ սփյուռքից և Հայաստանից։
  • Ինստիտուցիոնալացնել կարողությունների հզորացումը՝ գործարկելով ՀԿ կառավարման ակադեմիական հավաստագրային ծրագիր։
  • Տրամադրել դրամաշնորհներ՝ ՔՀԿ-ների փոքր նախագծերը իրականացնելու նպատակով։
  • Together4armenia առցանց հարթակի զարգացում:

 

Մանրամասն ծրագրի մասին՝ այստեղ:  Ծրագրի ՔՀԿ-ների ցանցում գրանցվելու համար ահա հղումները՝ www.agbu.am/am/bridge-for-csos/3024-bridge-for-csos-announcement-for-registration.

Ավելին