«Տեղական ժողովրդավարության դպրոցի» երկրորդ՝ տարածքային դասընթացների մասնակցության հրավեր

Շարունակում ենք «Տեղական ժողովրդավարության դպրոցի (ՏԺԴ)» երկրորդ՝ տարածքային (մարզային) դասընթացների փուլը։

Եթե Դուք՝ 

  • երիտասարդ եք՝ 18-ից 35 տարեկան
  • բնակվում եք ՀՀ Շիրակի մարզում
  • երազում եք դառնալ երիտասարդ առաջնորդ
  • ցանկանում եք ակտիվ դերակատարում ունենալ Ձեր համայնքի հանրային կյանքում 
  • պատրաստակամ եք սկսել զարգացման և բարեփոխումների գործընթաց
  • և միգուցե նպատակադրվել եք ապագայում մաս կազմել համայնքային իշխանությանը,

    ապա բաց մի թողեք այս հնարավորությունը։

    Ընտրված երիտասարդներին հնարավորություն կընձեռնվի մասնակցելու «Տեղական ժողովրդավարության դպրոց»-ի (ՏԺԴ) տարածքային վեցօրյա դասընթացին, որը տեղի կունենա Շիրակի մարզի Գյումրի համայնքում ս.թ. սեպտեմբերի 17-19-ին և հոկտեմբերի 2-4-ին:

    Մրցույթում ընտրված բոլոր մասնակիցների` ՏԺ դպրոցի գործունեության հետ կապված ճանապարհածախսը, սնունդը և գիշերակացը կփոխհատուցվեն կազմակերպիչների կողմից։ 

    Մրցույթի մասնակցության հայտը կարող եք լրացնել հետևյալ հղումով՝

    https://forms.gle/Rkaju6UyCX4WhFaA8

    Հայտերի ընդունման վերջնաժամկետը ս.թ. սեպտեմբերի 9-ն է:

    Հարցերի և լրացուցիչ այլ տեղեկությունների համար կարող եք զանգահարել  (011) 531397, (011) 531398 հեռախոսահամարներով, գրել [email protected] էլեկտրոնային հասցեով, ՏԺԴ-ի պաշտոնական ֆեյսբուքյան էջին։
Ավելին