Graphic designer photo

Գրաֆիկ դիզայների աշխատանքի հայտարարություն

Ընդհանուր տեղեկություններ

Եվրասիա համագործակցություն հիմնադրամը հայտարարում է գրաֆիկ դիզայների մրցույթ ԵՀՀ-ի ծառայություններ մատուցող անհատների, կազմակերպությունների ցանկը (vendor list) համալրելու և ԵՀՀ գործունեությանն առնչվող տպագիր և էլեկտրոնային նյութերի ձևավորման և դրանք տպագրական վերջնական արդյունքի հասցնելու համար։

 

Պահանջվող որակավորում

  • Գրաֆիկ դիզայների կամ հարակից այլ ոլորտներում՝ գեղարվեստի, արվեստի տեսության կամ գեղանկարչության բարձրագույն կրթություն կամ համապատասխան փորձ
  • Տպագիր և էլեկտրոնային նյութերի ձևավորման առնվազն երկու տարվա փորձ,
  • Adobe Indesign, Adobe Illustrator, Adobe Photoshop ծրագրերի իմացություն և այդ ծրագրերով վարժ աշխատելու փորձառություն,
  • Տպագրական կանոնների և սկզբունքների լավ իմացություն,
  • Սեղմ վերջնաժամկետներում դինամիկ աշխատելու պատրաստակամություն,
  • Թիմում աշխատելու և հեշտ հաղորդակցվելու կարողություն,
  • Առաջարկներ լսելու, ընդունելու և առաջարկներ անելու կարողություն,
  • Ուշադրություն մանրունքների հանդեպ և սրտացավ աշխատելու ցանկություն։

 

Աշխատանքային պարտականություններ

  • Ձևավորել ԵՀՀ ծրագրային տարբեր ուղղություններին առնչվող տպագրական և էլեկտրոնային նյութերը համաձայն ԵՀՀ ծրագրային և հաղորդակցության ալգորիթմների և կանոնակարգերի,
  •  Ձևավորել ԵՀՀ ծրագրային թիմերի կողմից կազմակերպվող դասընթացների, համաժողովների և այլ հանդիպումների տեսանելիությունն ապահովող տպագրական նյութերը,
  • Համագործակցել ԵՀՀ հաղորդակցության և ծրագրային թիմերի պատասխանատուների և ԵՀՀ մյուս դիզայներների հետ,
  • Տպարանի հետ կոորդինացնել ձևավորմանն առնչվող տպագրական հարցերը։

 

Աշխատանքի նկարագրություն

Աշխատանքը գործարքային է, էլեկտրոնային կապով, հիմնականում՝ հեռահար, երբեմն անհրաժեշտություն կլինի հանդիպելու թիմի, տվյալ գրքի, ձեռնարկի, զեկույցի, հետազոտության հեղինակ/ների, հաղորդակցության պատասխանատուների, տպարանի աշխատակիցների հետ։

 

Դիմելու կարգը

1) Կենսագրական (CV),

2) Կատարված լավագույն աշխատանքների պորտֆոլիո։

 

Ուղարկել [email protected] էլ. հասցեին մինչև սեպտեմբերի 30-ը: Նամակի «Subject» բաժնում պետք է նշել անգլերեն տառերով. Graphic Designer_ձեր անուն ազգանունը: Ընտրված մասնակիցներին կհրավիրենք հարցազրույցի և կհանձնարարենք փորձնական աշխատանք վերջնական որոշում կայացնելու և համագործակցության պայմանները քննարկելու նպատակով։

Ավելին