Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների զարգացման ծրագիր (ՀԿ ԴեՊո) (2014-2019)

USAID Logo

 

EPF logo

 

cso-depo-logo

 

«ՀԿ Դեպո – Հասարակական կազմակերպությունների զարգացման ծրագիրը» խթանում է քաղաքացիական հասարակության կայուն զարգացումը և բարձրացնում ՔՀԿ-ների՝ որպես բարեփոխումներն առաջ մղող և վերահսկող դերակատարների կարողությունները, բարելավում է ծառայությունները և նպաստում առավել արդյունավետ կառավարմանը տնտեսական, ժողովրդավարական և սոցիալական ոլորտներում:

Կոնսորցիումը

EPF logo arm

 

MIC logo Arm

 

CRRC_Armenia_Logo

 

MWCC logo

 

CCD logo

 

GPC logo

 

ԵՀՀ-ն, «Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն» (ՀՌԿԿ), «Մեդիա նախաձեռնությունների կենտրոն» (ՄՆԿ), «Գորիսի մամուլի ակումբ» (ԳՄԱ), «Աջակցություն Նոյեմբերյանին» ՀԿ (ԱՆ), «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» կազմակերպությունների հետ ձևավորված կոնսորցիումի շրջանակներում որպես ԱՄՆ ՄԶԳ «Զարգացման դրամաշնորհների ծրագրի» (ԶԴԾ) մաս իրագործել է «ՀԿ Դեպո – Հասարակական կազմակերպությունների զարգացման ծրագիրը» այսուհետ՝ Ծրագիր): Ծրագիրը մեկնարկել է 2014 թվականի հունիսին և իրականացվել է մինչև 2019 թվականի մայիսի վերջ:

Ծրագրի նպատակն էր ընդլայնել տեղական հզոր ՔՀԿ-ների ցանկը` մատուցելով նրանց կարողությունների բարձրացմանն ուղղված ծառայություններ, որպեսզի վերջիններս հնարավորություն ունենան դառնալ՝

ա) հաջողակ դերակատարներ «առավել ներգրավված, բարգավաճ և լավ կառավարվող հայ հասարակություն» կառուցելու գործում, ինչպես նաև 
բ) հաջողակ հնարավոր գործընկերներ ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան գրասենյակի համար:

Խնդիրները հետևյալն էին.

ա) դարձնել ՔՀԿ-ներն առավել կայուն,
բ) մեծացնել ներգրավված ՔՀԿ-ների կարողությունները՝ ավելի լավ ծառայություններ մատուցելու, ինչպես նաև կառավարման, տնտեսության և հանրային առողջապահության ոլորտներում բարեփոխումներ ջատագովելու և մշտադիտարկելու նկատառումով:

Արդյունքում, ուղղակի մասնակիցները դարձել են գործնական կողմնորոշում ունեցող, կայուն ծառայություններ մատուցող և կարողություններ զարգացնող միջանկյալ միավորներ, շահառուների առնվազն 70 տոկոսի մոտ արձանագրվել է կազմակերպչական կարողությունների կայուն բարելավում, ՔՀԿ-ների կայունության առնվազն երկու մոդել ապացուցել են իրենց հաջողությունը, իսկ քաղաքացիական հասարակության աջակից դերակատարները պատրաստ և ընդունակ են դարձել սատարել ՔՀԿ-ներին:

Ծրագիրը բաղկացած էր մի քանի փուլերից: Նախ և առաջ, կոնսորցիումը մշակեց հատուկ Հայաստանի համար հարմարեցված ՔՀԿ-ների կարողությունների զարգացման գործիք: Այնուհետև կոնսորցիումն անցավ իր սեփական կարողությունների ձևավորմանը և անցկացրեց ՔՀԿ-ների համալիր շուկայական գնահատում, որի արդյունքում մշակվեցին շահառու ՔՀԿ-ներին առաջարկվելիք մի քանի ՔՀԿ-ների կայուն աճի մոդելներ: Հետագա փուլերում, կոնսորցիումը հիմնադրեց ՔՀԿ-ների կառավարման դպրոց, որը դարձավ քաղաքացիական հասարակության աջակցության կենտրոն: Այս դպրոցում առաջարկվեցին վերապատրաստման դասընթացներ ծրագրերի կառավարման, կազմակերպությունների զարգացման, բիզնես պլանավորման, ջատագովման, գենդերային հավասարության շեշտավորման խնդրին համալիր մոտեցման և ծառայությունների մատուցման թեմաներով, ինչպես նաև փոխանցվեցին այլ հմտություններ: Դպրոցը հզորացվել է Քաղաքացիական հասարակության պորտալով (ՔՀԿ պորտալ), որի միջոցով առաջարկվել են արդի գործիքներ, ինչպես նաև ներկայացվել են տեղեկություններ ՔՀԿ-ների զարգացման և ֆինանսավորման հնարավորությունների վերաբերյալ: ՔՀԿ պորտալին զուգահեռ՝ դպրոցում ստեղծվել են ՔՀԿ մուլտիմեդիա լուծումների հնարավորություններ՝ ՔՀԿ-ների միջև, ինչպես նաև այլ շահառուների հետ արդյունավետ հաղորդակցումը դյուրացնելու նպատակով:

 Ինչպես և ակնկալվում էր հինգ տարվա ընթացքում անմիջականորեն կամ առցանց ուսուցում ստացան մինչև 160 ՔՀԿ-ներ: Հաջորդ փուլում կազմակերպվեցին դասընթացներ վերապատրաստողների համար, և այսպիսով` դպրոցն ավարտեցին վերապատրաստողների նոր սերունդներ: Առավել առաջատար ՔՀԿ-ները իրենց կարողությունների զարգացմանը սատարող՝ ուղեկցվող դրամաշնորհների դիմելու հրավեր ստացան:

«ՀԿ Դեպո – Հասարակական կազմակերպությունների զարգացման ծրագիրը» ստեղծվել է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով: Ծրագրի շրջանակներում ստեղծված նյութերի բովանդակությունը կամ արտահայտված տեսակետները միմիայն Եվրասիա համագործակցություն հիմնադրամինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները:

Ավելին