«e-DM» էլեկտրոնային կառավարման ծրագրի շնորհանդես

Հոկտեմբերի 16-ին Եվրասիա համագործակցություն հիմնադրամի գրասենյակում տեղի ունեցավ «e-DM» էլեկտրոնային կառավարման ծրագրի շնորհանդեսը, որը ստեղծվել է «Արմավիրի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «ԱԶԿ ՀԿ - Էլեկտրոնային կառավարման համակարգ»  ծրագրի շրջանակներում: Ծրագիրն իրականացվում է ԱՄՆ ՄԶԳ-ի ֆինանսավորմամբ իրականացվող ՀԿ Դեպո ծրագրի դրամաշնորհի շնորհիվ։

 «e-DM» էլեկտրոնային կառավարման ծրագիրը ներդրվել է կազմակերպությունում՝ նպատակ ունենալով նպաստել ՀԿ-ի կազմակերպական գործունեության արդյունավետության բարձրացմանը:

Շնորհանդեսին ներկա էին հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ովքեր հետաքրքրված էին ծրագրի կիրառմամբ և ստացվող արդյունքներով: Մասնակիցներին ներկայացվեց էլեկտրոնային կառավարման ծրագրի կառուցվածքը, աշխատանքի սկզբունքները, գործնականում ցուցադրվեց աշխատանքային հնարավորությունները:

Ծրագրի ղեկավար Արամ Ազիզյանը իր խոսքում նշեց. «Ինչպես ցանկացած կազմակերպություն՝ մենք նույնպես գործունեության ընթացքում հանդիպում էինք բազմաթիվ խնդիրների կապված փաստաթղթերի օգտագործման և պահպանման, ինֆորմացիայի փնտրման և արխիվացման հետ կապված: Ծրագրի գաղափարը արդեն երեք տարի է ինչ ունեինք, սակայն հնարավորություն չենք ունեցել այն կյանքի կոչելու: ՀԿ Դեպոի փոքր դրմաշնորհային ծրագրի շնորհիվ մենք արդեն ունենք էլեկտրոնային կառավարման ծրագիր՝ «e-DM»-ը, որը մեծապես նպաստում է մեր կազմակերպական գործունեության արդյունավետության բարձրացմանը»:

«e-DM» ծրագրի գործարկմամբ «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ն արձանագրել է հետևյալ հիմնական արդյունքները.

  • Կազմակերպությունում ձևավորված ինֆորմացիոն նոր մշակույթ,
  • փաստաթղթաշրջանառության ավտոմատացման միջոցով աշխատանքային և ժամանակային խնայված ռեսուրսներ,
  • մեծածավալ ինֆորմացիայի հետ դյուրինացված աշխատանք և սխալների ի հայտ գալու հավանականության ցածր մակարդակ,
  • կազմակերպությունում ներդրված կառավարման նորագույն և արդյունավետ համակարգ,
  • ծրագրային գործողությունների արդյունքների և աշխատանքային գործունեության հաշվետվողականության և վերահսկելիության բարձր մակարդակ:

Ներկա հասարակական կազմակերպությունները մեծ հետաքրքություն ցուցաբերեցին էլեկտրոնային կառավարման ծրագրի նկատմամբ և ցանկություն հայտնեցին ներդնել այն իրենց կազմակերպություններում:

Ներկայացման ժամանակ օգտագործված պրեզենտացիան հասանելի է այստեղ:

«ԱԶԿ ՀԿ - Էլեկտրոնային կառավարման համակարգ» ծրագրի իրականացումը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով, «ՀԿ Դեպո - Հասարակական կազմակերպությունների զարգացման ծրագրի» շրջանակում: Ծրագրի շրջանակներում ստեղծված նյութերի բովանդակությունը կամ արտահայտված տեսակետները միմիայն իրականացնող կազմակերպության և Եվրասիա համագործակցություն հիմնադրամինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները:

Ավելին