2016 թ. փետրվարի 22-25-ը Երևանում կայացավ «Դիալոգոս» պատերազմի և խաղաղության Չփառատոնը։ Այն իրականացվեց Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի կողմից Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան ֆինանսավորմամբ։ Կոնֆլիկտների մասին վավերագրական ֆիլմերի Չփառատոնն առաջին անգամ էր անցկացվում Հայաստանում։

ՀԱ

Եվրասիա համագործակցություն հիմնադրամը «ՀԿ Դեպո» Հասարակական կազմակերպությունների զարգացման ծրագրի շրջանակներում շահույթ չհետապնդող կազմակերպություններին հրավիրում է մասնակցելու «Ինչպես հայթայթել ռեսուրսներ և կազմել մրցունակ ծրագրեր» թեմայով գործնական դասընթացին, որը տեղի կունենա`

ՀԱ

Եվրասիա համագործակցություն հիմնադրամի Կոնֆլիկտների տրանսֆորմացիայի դպրոցի շրջանակներում զրուցեցինք մասնակիցների հետ՝ պարզելու կոնֆլիկտի մասին նրանց պատկերացումները, լսելու նրանց՝ կոնֆլիկտային իրավիճակները շրջանցելու պատմությունները, ինչպես նաև ծանոթանալու  տարածաշրջանային կոնֆլիկտների մասին երիտասարդների պատկերացումներին։

ՀԱ

Եվրասիա համագործակցություն հիմնադրամի հայ-ադրբեջաբական ծրագրի ղեկավար Արտակ Այունցը պատմում է, որ մասնակիցների ընտրությունը բավականին դժվար է եղել, քանի որ այս անգամ դիմողների քանակը  հատել է երկու հարյուրը։ « Մեզ համար  մասնակիցների ընտրության  սկզբունքային մեկ հստակ չափանիշ չկա, ցանկացածի համար կարևոր է նման դասընթացին մասնակցելը։ Փորձել ենք ընդգրկել երիտասարդների, որոնք իրենց նամակներում հստակ շեշտադրել են, թե ինչու են հետաքրքրված կոնֆլիկտներով և ունեն բազային կրթություն։ Ունենք մասնակիցներ նաև մարզերից և Լեռնային Ղարաբաղից»,- տեղեկացրեց նա։ Ինչ վերաբերում է դասընթացին, ապա այն կանցկացվի հստակ մեթոդովՕգտագործելու ենք մեկ հիմանական մեթոդ՝ քննադատական մտածողության մեթոդը, փորձելու ենք հասկանանք, վերլուծենք, քննարկենք կոնֆլիկտները մեր տարածաշրջանում և ոչ միայն, միաժամանակ միասին պատկերացնելու ենք, թե ինչ այլընտրանքային մեթոդներ կարելի է կիրառել դրանց հանգուցալուծման համար»։

ՀԱ

«Փակ սահմանի երկխոսություն» վավերագրական ֆիլմն արտադրել է «Վերսուս» ստուդիան Թուրքիայի պատմության հիմնադրամի (Tarih Vakfı) համագործակցությամբ և Ստամբուլի «Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արա Գոչունյանի անշահախնդիր աջակցությամբ։
 

ՀԱ

Արդյո՞ք գյուղական համայնքների երիտասարդներ օգտվում են ինքնակատարելագործման ռեսուրսներից: Ինչպիսի՞ միջոցներ կան համայնքներում որոշումների կայացման վրա ազդելու համար: Ինչպե՞ս կարող են երիտասարդները գործի դնել իրենց տաղանդը համայնքում դրական փոփոխության հասնելու համար: Ինչպե՞ս փոխանցեն իրենց նվաճումները հասարակության լայն զանգվածներին: Երիտասարդական Բանկ (ԵԲ) ծրագիրը, որը 2007-ից ի վեր իրագործվում է Եվրասիա Համագործակցություն հիմնադրամի (ԵՀՀ) կողմից, տալիս է այդ հարցերից մի քանիսի պատասխանը:

ՀԱ