Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ) հրավիրում է մասնակցելու կոնֆլիկտների տրանսֆորմացիային նվիրված հինգերորդ դասընթացին, որն ավանդաբար իրականացվում է Երևանում բրիտանական դեսպանատան աջակցությամբ։ Դասընթացի հիմքում դրված են դասավանդման նորարարական մեթոդները, քննադատական մտածողությունը և կոնֆլիկտների տրանսֆորմացիոն մոտեցումը։
ՔՀԿ շուկայի ոլորտի հետազոտությունն իրականացվել է «ՀԿ Դեպո - Հասարակական կազմակերպությունների զարգացման ծրագրի» շրջանակներում: Հետազոտության առաջնային նպատակը ՔՀԿ-ների կարողությունների զարգացման բացերի և զարգացման համար անհրաժեշտ ծառայությունների կարիքի գնահատումն է: Հետազոտությունը ներառել է երկու բաղադրիչ՝ Հայաստանի ողջ տարածքում տեղակայված ՔՀԿ-ների ընտրանքային քանակական հարցում և ՔՀԿ-ների ու այլ շահագրգիռ կողմերի կարծիքների որակական հետազոտություն:
ԵՀՀ-ն բիզնեսի և երիտասարդական ձեռներեցության բնագավառում փորձ ունեցող իրավասու դասընթացավար-խորհդատուներին հրավիրում է մասնակցել ծառայությունների մատուցման հայտին։
Magna Carta (Ազատությունների մեծ խարտիա) 800-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում Եվրասիա համագործակցություն հիմնադրամը հյուրընկալել էր Հայաստան ժամանած պրոֆեսոր Նիկոլաս Վինսենտին:
Այցելե՛ք ՀԿ Դեպո պորտալը: Այն բացվել է «ՀԿ Դեպո – Հասարակական կազմակերպությունների զարգացման ծրագրի» շրջանակներում:Ծրագիրն իրագործվում է Եվրասիա համագործակցություն հիմնադրամ, Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն, Մեդիա նախաձեռնությունների կենտրոն, Գորիսի մամուլի ակումբ, Աջակցություն Նոյեմբերյանին, Մարտունու կանանց համայնքային խորհուրդ կազմակերպությունների կոնսորցիումի կողմից՝ ԱՄՆ ՄԶԳ աջակցության շնորհիվ:
Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ) հրավիրում է մասնակցելու կոնֆլիկտների տրանսֆորմացիային նվիրված դասընթացին, որն իրականացվում է Երևանում բրիտանական դեսպանատան աջակցությամբ։ Դասընթացի հիմքում դրված են դասավանդման նորարարական մեթոդները, քննադատական մտածողությունը և կոնֆլիկտների տրանսֆորմացիայի մոտեցումը։