Հուլիսի 29-ին Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ) Իջևանի Ինֆոտանը կազմակերպեց խտրականության վերաբերյալ ուսուցողական վավերագրական ֆիլմի դիտում, ինչին հաջորդեց ֆիլմի դիտմանը ներկա Իջևանի երիտասարդ մասնակիցների հետ քննարկումը: Քննարկումը վարում էր ԵՀՀ-ի «Կրոնական հանդուրժողականության և խտրականության դեմ պայքարի խթանումը Հայաստանում» նախագծի ղեկավար Անուշ Մարգարյանը, ով քննարկման մասնակիցներին առավել մանրամասն ներկայացրեց նաև խտրականության տեսակները, կառուցողական գործողությունները, խտրականություն չհանդիսացող աշխատանքին ներհատուկ պահանջները:
Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ) փնտրում է բացառիկ որակավորում ունեցող արտակարգ իրավիճակների հարցերով խորհրդատուի, որպես ծառայություն մատուցող անձ, ով կաջակցի ԵՀՀ-ին արտակարգ իրավիճակներում պատրաստվածության և արձագանքի բնագավառում ինստիտուցիոնալ կարողությունների հզորացմանը, ներառյալ՝ ԵՀՀ-ի Արտակարգ իրավիճակների համապարփակ քաղաքականության մշակմանը: Տվյալ անձը պիտի տիրապետի ոլորտում իրական գիտելիքների և փորձի, ըստ անհրաժեշտության, բավարարելով արտակարգ իրավիճակներում ԵՀՀ-ի պաշտպանության կարիքները:
Հուլիսի 8-ին Եվրասիա համագործակցություն հիմնադրամում (ԵՀՀ) կայացավ «Հանդուրժողականության և անհանդուրժողականության դրսևորումները հայ գրականության մեջ» խորագրով հետազոտությունների մրցույթի հաղթողների համար նախատեսված մեթոդաբանական սեմինարը: Սեմինարի ընթացքում հանդես եկավ ԵՀՀ գլխավոր տնօրեն Գևորգ Տեր-Գաբրիելյանը, ով անդրադարձավ նմանատիպ հետազոտությունների կարևորությանը գրականության, մշակույթի և ավելի գլոբալ՝ միջազգային զարգացման համատեքստում:
«Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին II» ծրագրի շրջանակներում Հայաստանի և Թուրքիայի ութ հասարակական կազմակերպությունների կոնսորցիումը հայտարարում է դրամաշնորհների մրցույթին մասնակցելու համար առաջարկներ ներկայացնելու հրավեր: Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության «Կայունության և խաղաղության գործիք» նախաձեռնության շրջանակներում։
2016թ. հունիսի 24-ին Եվրասիա միջազգային համալսարանում մեկնարկեց «Համաշխարհային խաղաղության տեղական արմատները» թեմայով երկօրյա գիտաժողովը: Վերջինս կազմակերպվել է Սթոնհիլ քոլեջի (Մասաչուսեթս, ԱՄՆ), Եվրասիա համագործակցություն հիմնադրամի (Հայաստան) և Եվրասիա միջազգային համալսարանի ջանքերով:
Հունիսի 21-ին ժամը 14։00–ին ԵՀՀ գրասենյակում կայացավ կրոնական հանդուրժաղականության հարցերում առցանց լրագրողական ուղեցույցի՝ www.kronadaran.am և www.new.religions.am նորացված կայքերի ներկայացումը, որոնք ստեղծվել են Եվրասիա համագործակցություն հիմնադրամի, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի և Համագործակցություն հանուն ժողովրդավարության հասարակական կազմակերպության կողմից՝ Հայաստանում և Վրաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանատան աջակցությամբ։