2015թ․ սեպտեմբերի 24-26 Եվրասիա համագործակցություն հիմնադրամն (այսուհետ՝ ԵՀՀ) իրականացրեց քաղաքացիական հասարակության կազմակերպությունների համար նախատեսված կառավարման եռօրյա դպրոցը, որը «ՀԿ Դեպո» ծրագրի՝ հասարակական կազմակերպությունների կարողությունների զարգացման համապարփակ շղթայի մի մասն է: Ծրագիրն իրականացվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսական աջակցությամբ: Դասընթացին մասնակցեց Արագածոտնի, Շիրակի, Սյունիքի մարզերից և Երևան քաղաքից 19 հասարակական կազմակերպությունների 24 անդամ:
Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ) հայտարարում է կրոնական հանդուրժողականության թեմաներին առնչվող կամ անդրադարձ կատարող լրագրողական լավագույն նյութի ամենամյա մրցույթ: Մրցույթի նպատակն է խրախուսել խնդրի անաչառ և բազմակողմանի լուսաբանումը, ուշադրություն սևեռել Հայաստանի կրոնական և ազգային փոքրամասնությունների հիմնահարցերին, նպաստել հանդուրժողականության մթնոլորտի արմատավորմանը Հայաստանում։
«Փակ սահմանի երկխոսություն» վավերագրական ֆիլմն արտադրել է «Վերսուս» ստուդիան Թուրքիայի պատմության հիմնադրամի (Tarih Vakfı) համագործակցությամբ և Ստամբուլի «Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արա Գոչունյանի անշահախնդիր աջակցությամբ։
Ֆիլմում նկարահանվել են անցած շուրջ 25 տարվա ընթացքում Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կանոնավորման գործընթացում կարևոր դերակատարում ունեցած պետական պաշտոնյաներ, հասարակական գործիչներ և գործարարներ։ Նկարահանումները կատարվել են Հայաստանում, Վրաստանում և Թուրքիայում։
«Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագիրը քաղաքացիների համար ավելի հասանելի է դարձնում հասարակության վրա ազդող բարեփոխումների մասին անկախ և վստահելի տեղեկատվական աղբյուրները: Որակյալ լրագրության և մեդիագրագիտության տարածման միջոցով այն ստեղծում է հանրային վերահսկողության պահանջարկ որպես քաղաքացիների մասնակցության և ներգրավվածության անհրաժեշտ մեխանիզմ: Ծրագիրը համատեղ իրականացնում են Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը, Եվրասիա համագործակցություն հիմնադրամը և Ինտերնյուսը ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ։
Գերմանիայի Կանդիդ հիմնադրամը, Հայաստանում Եվրասիա համագործակցություն հիմնադրամը և Ադրբեջանում Մարդասիրական հետազոտության միություն ՀԿ–ն համատեղ իրականացնելու են մի նախագիծ` ուղղված Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակությունների մերձեցմանը։
Հուլիսի 16-ին, ժամը 18:00-ին Ոսկե Ծիրան կինոփառատոնի շրջանակում Մալյանի անվան թատրոնում տեղի կունենա Վահան Իշխանյանի «Միքայել Հրեշտակապետի Կանայք» կարճամետրաժ վավերագրական ֆիլմի ցուցադրությունը: «Միքայել Հրեշտակապետի Կանայք» կարճամետրաժ վավերագրական ֆիլմը նկարահանվել է 2014 թ-ին ԵՀՀ «Կրոնական հանդուրժողականության խթանումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում։