Ս. թ. հունվարի 30-ին, ժամը 11-ին ԵՀՀ գրասենյակում (ք. Երևան, Ազատության պող. 1/21, բն. 22) տեղի կունենա կրոնական հանդուրժողականության թեմայով լավագույն լրագրողական նյութերի մրցանակաբաշխությունը։ Մրցույթը կազմակերպվել է ԵՀՀ կողմից «Կրոնական հանդուրժողականության խթանումը Հայաստանում» ծրագրի շրջանակում։

ՀԱ

Դեկտեմբերի 2-ին Հայաստանի ֆինանսիստների միավորումը, Տեղեկատվական համակարգերի զարգացման և վերապատրաստման կենտրոնի, Երևանի մամուլի ակումբի, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի, Եվրասիա համագործակցություն հիմնադրամի և Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն - Հայսատանի հետ համատեղ արձանագրեցին «Հանրային մասնակցություն տեղական ինքնակառավարմանը» (ՀաՄաՏեղ) ծրագրի պաշտոնական մեկնարկը: ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ իրականացվող այս հնգամյա ծրագրի նպատակն է բարձրացնել տեղական ինքնակառավարման և ապակենտրոնացման բարեփոխումների գործընթացում հանրային մասնակցության աստիճանը ։

ՀԱ

Երևան, ՀՀ - Ս. թնոյեմբերի 11-ին, ժամը 9։30-18։00 «Կոնգրես» հյուրանոցի Մեծ սրահում կկայանա խտրականության արգելման վերաբերյալ համաժողով։ Համաժողովը կազմակերպում է Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ) Նիդերլանդների Թագավորության կառավարության աջակցությամբ։

ՀԱ

Եվրասիա համագործակցությունհիմնադրամը (ԵՀՀ) հայտարարում է կրոնական հանդուրժողականության թեմաներին անդրադարձողլրագրողական լավագույն նյութի մրցույթ: Մրցույթինպատակն է խրախուսել խնդրի  անաչառ և բազմակողմանի լուսաբանումը, ուշադրություն սևեռել Հայաստանի կրոնական և էթնիկ փոքրամասնություների հիմնահարցերին, նպաստել հանդուրժողականության մթնոլորտի արմատավորմանը Հայստանում։

ՀԱ

Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ) կուտակել է 18 և ավելի տարվա փորձ ծրագրերի իրագործման, դրամաշնորհների տրամադրման և Հայաստանի քաղաքացիական հասարակության հետ համագործակցության ոլորտներում: ԵՀՀ-ն ձևավորել է ծառայությունների եզակի մի փաթեթ, որը նրան թույլ է տալիս որոշակի դիրք զբաղեցնել որպես մտահաղացումներ առաջարկող և դրանք իրականացնող կազմակերպություն:

ՀԱ

Եվրասիա համագործակցություն հիմնադրամը հայտարարում է մրցույթ միջսահմանային ծրագրի ղեկավարի պաշտոնի համար։ Մրցույթի մանրամասներին կարող եք ծանոթանալ անգլերեն հայտարարությունից։

ՀԱ