Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ) «Ինչպես լուսաբանել մարդու իրավունքներին և խտրականությանը վերաբերող թեմաները մամուլում» ուսուցողական ձեռնարկ ստեղծելու նպատակով համագործակցության է հրավիրում փորձառու մասնագետների։ Ձեռնարկը կօգտագործվի ԵՀՀ կողմից Շվեդիայի արտաքին գործերի նախարարության աջակցությամբ անցկացվող լրագրողական դասընթացների ընթացքում։
Միջսահմանային տնտեսական զարգացում ծրագրի թիմը թիրախ մարզերի բիզնեսների միջև համագործակցությունը խթանելու նպատակով փնտրում է որակյալ դասընթացավար կամ դասընթացավարների թիմ, ով (ովքեր) Տավուշի մարզի 15-20 բիզնեսների համար կիրականացնեն PR և մարքեթինգի հմտություններ թեմայով երկօրյա դասընթաց:
ՔՀԿ շուկայի ոլորտի հետազոտությունն իրականացվել է «ՀԿ Դեպո – Հասարակական կազմակերպությունների զարգացման ծրագրի» շրջանակներում: Հետազոտության առաջնային նպատակը ՔՀԿ-ների կարողությունների զարգացման բացերի և զարգացման համար անհրաժեշտ ծառայությունների կարիքի գնահատումն է:
2016թ. մայիսին Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ)՝ Նիդերլանդների Թագավորության դեսպանության աջակցությամբ իրականացվող «Կրոնական հանդուրժողականության և խտրականության դեմ պայքարի խթանումը Հայաստանում» ծրագրի (Ծրագիր) շրջանակներում հայտարարել էր «Հանդուրժողականության և անհանդուրժողականության դրսևորումները հայ գրականության մեջ» խորագրով հետազոտությունների բաց մրցույթ:
Օգոստոսի 9-10-ը Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ) շարունակել է խտրականության վերաբերյալ ուսուցողական ֆիլմիցուցադրությունների շարքը և մարդու իրավունքների` մասնավորապես խտրականության և անհանդուրժողականության խնդիրների վերաբերյալ քննարկումները, որոնք վարում է ԵՀՀ-ի «Կրոնական հանդուրժողականության և խտրականության դեմ պայքարի խթանումը Հայաստանում» նախագծի ղեկավար Անուշ Մարգարյանը
Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ) «Մեդիան քաղաքացիների տեղեկացվածմասնակցության համար» ծրագրի շրջանակում հայտարարում է հետաքննական լրագրությանն աջակցող դրամաշնորհային մրցույթ: