Այս գրքում տեղ են գտել ութ ժամանակակից հայ արձակագիրների գրական ստեղծագործությունների անգլերեն թարգմանությունները, և այս ձեռնարկի նպատակն է անգլալեզու ընթերցողին ներկայացնել հայ ժամանակակից գրականությունն ու իր հեղինակներին։
Տասնմեկերորդ թողարկման մեջ բռնադատվածների հիշատակին նվիրված «Հունիսի 14» մրցույթի մասին զրուցում են հաղորդման համահեղինակ և վարող Սարինե Հայրիյանը, ԵՀՀ տնօրեն Գևորգ Տեր-Գաբրիելյանը և ԵՀՀ հաղորդակցության բաժնի աշխատակից, մրցույթի կազմակերպիչ Նանե Պասկևիչյանը։
Տասներորդ թողարկման մեջ «20-րդ դարի Հայաստանի բանավոր պատմությունների հավաքագրում և հանրայնացում» ծրագրի շրջանակներում լույս տեսած «Խորհրդային կյանքը բանավոր պատմություններում» գրքի մասին զրուցում են հաղորդման համահեղինակ և վարող Սարինե Հայրիյանը, արձակագիր և ԵՀՀ տնօրեն Գևորգ Տեր-Գաբրիելյանը և ազգագրագետ Ռուզաննա Ծատուրյանը։
Իններորդ թողարկման մեջ «Քննադատական մտածողություն․ տրամաբանական սխալներ և հռետորաբանական շեղող կիրառուկներ» ձեռնարկի մասին զրուցում են հաղորդման համահեղինակ և վարող Սարինե Հայրիյանը, ձեռնարկի հեղինակ, արձակագիր և ԵՀՀ տնօրեն Գևորգ Տեր-Գաբրիելյանը և «Ռեստարտ» գիտակրթական հիմնադրամի երիտասարդական ծրագրերի պատասխանատու Դիանա Մլհամյանը։
Ութերորդ թողարկման մեջ «Քրեական («գողական») խոսվածքի բացատրական բառարանի» մասին զրուցում են հաղորդման համահեղինակ և վարող Սարինե Հայրիյանը, անկախ փորձագետ Գևորգ Սիմոնյանը և ազգագրագետ, մշակութային մարդաբան Աղասի Թադևոսյանը։
Խորհրդային միության փլուզումից հետո որոշ երկրներ կարծես թե հաջողեցին, մինչդեռ մյուսներն ընկան խորը ավտոկրատիայի ճիրանները: Մեր պես երկրներն էլ կարծես թե շարունակում է երերուն դիրք ունենալ իրենց զարգացման ուղու վրա: Ինչո՞ւ են մեր երկրի տարբեր ինստիտուտները ոչ էֆեկտիվ և ինչպե՞ս է դա բացատրում նեոինստիտուցիոնալիզմի տեսությունը: Զրուցել ենք արձակագիր, Եվրասիա համագործակցություն հիմնադրամի տնօրեն Գևորգ Տեր-Գաբրիելյանի հետ