bookfest_arm

Ամփոփվել է Գրքի երևանյան վեցերորդ միջազգային փառատոնը

Մայիսի 27-ին ամփոփվեց Գրքի երևանյան վեցերորդ միջազգային փառատոնը։ Երեք օր շարունակ ընթերցասեր հասարակությունը հնարավորություն ուներ այցելել Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն՝ ծանոթանալու գրահատարակչական ոլորտի ներկայացուցիչներին և ձեռք բերելու տարբեր ժամանակակից և դասական հեղինակների ստեղծագործությունները։

Փառատոնի առանցքում գտնվող գրական մրցույթն այս անգամ աչքի ընկավ բարձր մասնակցայնությամբ և մրցակցությամբ։ Այդ են փաստում յուրաքանչյուր անվանակարգում հավաքագրված տասնյակ հայտերը, որոնք էլ անանուն կարգով քննվել և գնահատվել են ժյուրիի անդամների կողմից։

«Արձակ» անվանակարգում տեղ գտած 43 հայտերից կարճ ցանկ էին հայտնվել 5 հեղինակներ։ Ուրախ ենք տեղեկացնել, որ անվանակարգում հաղթող են ճանաչվել միանգամից երկու հեղինակ՝ ԵՀՀ տնօրեն, արձակագիր Գևորգ Տեր-Գաբրիելյանը և արձակագիր Նորայր Սարգսյանը։

Ավելին