Յոթերորդ թողարկման մեջ «Հանդուրժողականության և անհանդուրժողականության դրսևորումները հայ գրականության մեջ» ժողովածուի մասին զրուցում են հաղորդման համահեղինակ և վարող Սարինե Հայրիյանը, ԵՀՀ Մարդու իրավունքների ծրագրի տնօրեն Իզաբելլա Սարգսյանը և Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի համակարգող Նվարդ Մանասյանը։
Վեցերորդ թողարկման մեջ «Համակարգված մտագործունեության մեթոդաբանություն և կրեատիվ խաղեր» ձեռնարկի և մտածողության զարգացման մասին զրուցում են հաղորդման համահեղինակ և վարող Սարինե Հայրիյանը, արձակագիր և ԵՀՀ տնօրեն Գևորգ Տեր-Գաբրիելյանը և ԵՊՀ զարգացման և նորարարության գծով պրոռեկտոր, ԵՀՀ խորհրդատու Միքայել Հովհաննիսյանը։
Հինգերորդ թողարկման մեջ «Չորս պատմություն իշխանության մասին» ժողովածուի մասին զրուցում են հաղորդման համահեղինակ և վարող Սարինե Հայրիյանը, գրքի գլխավոր խմբագիր, արձակագիր և ԵՀՀ տնօրեն Գևորգ Տեր-Գաբրիելյանը և մշակութային մարդաբան Նիկոլ Մարգարյանը։
«Թեմա/ռեմա» փոդքասթը հայաստանյան հասարակությանն առաջարկում է չսահմանափակվել թեմաներով և ռեմաներ(նորույթներ) ստեղծել։ Փոդքասթը նվիրված է Եվրասիա hամագործակցություն hիմնադրամի կողմից ստեղծված գրքերին, մեթոդական ուղեցույցներին, ձեռնարկներին, քաղաքականության մշակման գործիքներին ու ֆիլմերին՝ «ԵՀՀ համալսարան» շարքին։ Չորրորդ թողարկման մեջ «Բռնության մշակույթը Հայաստանում» ժողովածուի և հանրային կյանքի երեք կարևոր ոլորտների՝ դպրոցի, բանակի ու ընտանիքի մասին զրուցում են հաղորդման համահեղինակ և վարող Սարինե Հայրիյանը, գրքի գլխավոր խմբագիր, արձակագիր և ԵՀՀ տնօրեն Գևորգ Տեր-Գաբրիելյանը և ԵՊՀ ասպիրանտ Դավիթ Պետրոսյանը։ Շարքի մյուս թողարկումները կարող եք դիտել այստեղ։
Արձակագիր, ԵՀՀ տնօրեն Գևորգ Տեր-Գաբրիելյանը A-Politic հաղորդաշարի շրջանակներում Արամ Աբրահամյանի հետ զրուցում է հարափոփոխ ժամանակների բերած փոփոխությունների, դրանց նկատմամբ մարդու դիմադրողականության և գրականության մեջ ժամանակների արտացոլման մասին։ Քննարկվում են նաև հարակից այլ հարցեր։ Հարցազրույցը հասանելի է ստորև։
Երրորդ թողարկման մեջ «Քաղաքացիական կրթության կարողունակությունները գնահատելու գործիքը մշակելու ճանապարհին» ձեռնարկի մասին զրուցում են հաղորդման համահեղինակ և վարող Սարինե Հայրիյանը, ձեռնարկի հեղինակ, արձակագիր և ԵՀՀ տնօրեն Գևորգ Տեր-Գաբրիելյանը և ԵՊՀ շարունակական կրթության կենտրոնի տնօրեն Լուսինե Խառատյանը