Apply for Mardamej Social Innovation Camp 2018 (in Armenian) - Closed

Եվրասիա համագործակցություն հիմնադրամը «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագրի շրջանակներում հրավիրում է 16-30 տարեկան երիտասարդներին մասնակցելու «Մարդամեջ 2018» սոցիալական նորարարության (ՍՆ) հավաքին։

Մենք փնտրում ենք նորարար և ստեղծագործ մտածողությամբ նախաձեռնողի/ների, ովքեր ուզում են փոփոխություն տեսնել իրենց համայնքում, մասնակից լինել ՀՀ-ում կատարվող սոցիալական, տեղական իշխանությունների հզորացման, թափանցիկության և հաշվետվողականության (հակակոռուպցիոն), մարդու իրավունքների ու ազատությունների ոլորտներում տեղի ունեցող գործընթացներին և բարեփոխումներին:

Մասնակցության կարգը

«Մարդամեջ» ՍՆ հավաքին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել առցանց հայտը և ուղարկել ինքնակենսագրական (CV) Տաթևիկ Փափազյանին՝ [email protected] էլ. հասցեով՝ վերնագրելով նամակը «Մարդամեջ սոցիալական նորարարության հավաք․Անուն Ազգանուն»։ Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է ապրիլի 15-ը։

Մասնակցությունը Մարդամեջին  անվճար է, մասնակիցների կեցության սննդի, ինչպես նաև ճանապարհային ծախսերը հոգում է ԵՀՀ-ն։ Միջոցառմանը ամբողջությամբ մասնակցելը պարտադիր է:

Միջոցառման ընթացքը

2018 թվականի ապրիլի 25-ից 27-ը կիրականացվի «Մարդամեջ» եռօրյա հավաքը, որտեղ 8 ինֆոտներից (Արմավիր, Արարատ, Գյումրի, Իջևան, Մարտունի, Սյունիք, Վանաձոր, Վայք) հրավիրված մասնակիցները տեղում կձևակերպեն և կմշակեն նորարարական գաղափարներ և 3 օր կաշխատեն այդ գաղափարները ծրագրեր դարձնելու շուրջ։

Հանդիպման  ավարտին մասնակիցները  կներկայացնեն խմբային աշխատանքի արդյունքները: Քննարկումների արդյունքում ժյուրին կընտրի լավագույն ծրագրերը, որոնք կստանան համեստ ֆինանսական աջակցություն՝ գաղափարներն իրականացնելու համար:

***

Սոցիալ նորարարության հավաքն անցկացվում է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով իրականացվող «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար»  և «Հանրային մասնակացություն տեղական ինքնակառավարմանը» ծրագրերի շրջանակում:

More