Factor.tv-ի տաղավարում արձակագիր, ԵՀՀ տնօրեն Գևորգ Տեր-Գաբրիելյանը խոսում է ներհայաստանյան սոցիալ-քաղաքական իրավիճակում բռնության դրսևորումների մասին՝ շեշտը դնելով բռնության մշակութային և պատմական զարգացման վրա։
Մայիսի 15-ին Երևանի պետական համալսարանում տեղի ունեցած Շրջանավարտների ֆորումի շրջանակում ԵՀՀ տնօրեն, արձակագիր Գևորգ Տեր-Գաբրիելյանը խոսեց հայերեն մտածողության և լեզվի զարգացման արդի հիմնախնդիրների մասին։ Պանելային քննարկմանը մասնակցում էին նաև ՀՀ լեզվի կոմիտեի նախագահ Սիրանուշ Դվոյանը, Հայաստանի ամերիկյան համալսարանի դասախոսներ Անի Շահնազարյանը և Հասմիկ Ջիվանյանը։ Զրույցը հասանելի է ստորև։
Շողակաթ հեռուստաընկերության եթերով հեռարձակվող «Զուգահեռ ընթերցումներ» հաղորդաշարի շրջանակում արձակագիր, ԵՀՀ տնօրեն Գևորգ Տեր-Գաբրիելյանը քննարկում է Հրանտ Մաթևոսյանի գրականությունը։ Նրա առաջին ստեղծագործություններից սկսած առանցքային է մարդու միջից՝ հայ մարդու միջից իր երկրի ու հողի, նաև ժամանակի նկատմամբ տիրոջ ընկալման վերացումը։ Ինչպե՞ս են Մաթևոսյանի հերոսներն արձագանքում այս իրավիճակին, ի՞նչ լուծումներ է առաջարկում հեղինակը: «Զուգահեռ ընթերցումներ» հաղորդմանը քննարկում են գրականագետներ Հայկ Համբարձումյանը և Արքմենիկ Նիկողոսյանը։
Գործարար ալիքի եթերում ԵՀՀ տնօրեն, արձակագիր Գևորգ Տեր-Գաբրիելյանը շարունակում է քննադատական մտածողությանը և հարակից թեմաներին նվիրված զրուցաշարը՝ այս անգամ կենտրոնանալով տեքստերի վերլուծության, պատկերացումների ու գիտակցության վրա։
Գործարար ալիքի եթերում ԵՀՀ տնօրեն, արձակագիր Գևորգ Տեր-Գաբրիելյանը խոսում է անհատի և հասարակության փոխհարաբերությունների, դիսկուրսներում նրա կողմնորոշվելու և քննադատական մտածողության սովորելու հնարավորությունների մասին։ Զրույցը հասանելի է ստորև։