02.03.2017
Դալարիկի գյուղապետ Պարգև Սաղաթելյանը, ով արդեն 17 տարի է համայնքի ղեկավարի պաշտոնում է, գյուղի զարգացմանն ուղղված քառամյա ծրագիր չունի, բայց Դալարիկի խնդիրների մասին ասում է մեկ առ մեկ գիտի, որոնք ըստ հերթականության և հնարավորության փորձում է լուծել: Ասում է գյուղի ամենամեծ խնդիրը խմելու ջուրն էր, հիմա Դալարիկում 24 ժամ ջուր կա, բայց ինչո՞ւ են դալարիկցիները շարունակում ջուրը ցիստեռից գնել, գյուղապետը չգիտի: