Timatika Part 12, 22 04 2017 (Armenian)

06.06.2017

Հայաստանում երբեք չի եղել կին քաղաքապետ, իսկ գյուղական համայնքերում կանանց ներգրավածությունը ՏԻՄ-ում կազմում է 2 տոկոս: Մարզերում կանայք ակտիվանում են ձեռներեցության ոլորտում. Ալավերդիի առաջին հյուրատան հիմնադիրը կին է: Քաղաքում հայտնի է նաև միակ կին տաքսիստը: Գեղարքունիքի մարզում կա երեք կին գյուղապետ. երկու համայնքում նույն ղեկավարներն են ընտրվում տասը տարուց ավելի: Դարանակում էլ գյուղապետ ամուսնու հետ համայնքի խնդիրներն է քննարկում ավագանի կինը: