Why Do I Need To Write Four Year Plan: Head Of Dalarik Village

29.03.2017

Դալարիկ համայնքի ղեկավար Պարգև Սաղաթելյանը պաշտոնը ստանձնել է 1999թվ-ից: 27 տարվա ղեկավարի համար գյուղի շատ խնդիրներ եղել և մնում է անլուծելի: Մինչև համայնքի ղեկավարի հետ կհանդիպեինք, փորձեցինք Դալարիկի զարգացման ծրագրին ծանոթանալ, բայց ապարդյուն: Նշենք, որ ՏԻՄ մասին օրենքի 47 հոդվածում ասվում է. «Համայնքի ղեկավարն ընտրվելուց հետո առաջին տարեկան բյուջեն ներկայացնելիս միաժամանակ համայնքի ավագանուն է ներկայացնում համայնքի զարգացման ծրագիրը»:

Դալարիկի գյուղապետից հետաքրքրվեցինք ունի՞ համայնքի զարգացման ծրագիր, թե՞ ոչ, և եթե այո, ապա ի՞նչ խնդիրներ կամ անելիքներ են ներառվել գյուղի զարգացմանն ուղղված ծրագրում:

Ըստ Սաղաթելյանի, գյուղում ամենակարևոր խնդիրը մշակույթի տան վերանորոգման հարցն է: Շենքի անմխիթար պայմանների արդյունքում փակվել են մի շարք խմբակներ, այստեղ միջոցառումներ չեն իրականացվում, իսկ վերանորոգման համար գյուղապետարանը միջոցներ չունի: Սաղաթելյանն ասում է, որ մշակույթի տան վերանորոգման հարցն իր քառամյա ծրագրում է ներառել:
Այլ խնդիրներ կամ անելիքներ, որոնք ևս ներառված կարող են լինել Սաղաթելյանի քառամյա ծրագրում, չկարողացանք պարզել: Գյուղապետը անկեղծանում է՝ քառամյա ծրագիր չունի և դրա համար բազմաթիվ պատճառներ ունի:


Սաղաթելյանն ասում է, որ իր գյուղի խնդիրներին լավ ծանոթ է, պարտադիր չէ գրել, հաշվետվություն կազմել արած-չարածի մասին, անարդյունք է:
Այս տարիների ընթացքում գյուղապետ Պարգև Սաղաթելյանը լուրջ անելիք կամ ձեռքբերում է համարում համայնքի միջոցներով ձեռք բերված տրակտորը, որով 2016թ. հունվարից սկսել են գյուղի աղբահանության հարցը լուծել, ասում է աղբահեռացման համար գյուղի բնակիչներից վարձավճար չեն գանձում, վարորդին ու բանվորին էլ համայնքի բյուջեից են վարձատրում: