12.04.2017
Ենոքյանների ընտանիքը բնակվում է Կոտայքի մարզի Զովաշեն գյուղում: Տունը, որտեղ ապրում են, ծանոթինն է, որի համար վարձ չեն տալիս: Ընտանիքի միակ աշխատողը 25-ամյա հայրն է՝ Անդրանիկը, ով օրավարձով աշխատում է համագյուղացիների դաշտերում՝ խոտ է հնձում, մեքենային «տուկ» բարձում՝ հատը 20 դրամով, կով կթում՝ գլուխն ամսական 500 դրամով: Անդրանիկն ու 20-ամյա Հռիփսիմեն 2 տարեկան դուստր ունեն՝ Էլենը, այժմ էլ սպասում են երկրորդին: