temarema14

Tema/Rema Podcast, Episode 14: Guide for Policy Paper Development (in Armenian)

Այս փոդքասթն առաջին անգամ հրապարակվել է Բուն ԹՎ-ի յութուբյան ալիքում։ Հասանելի է այստեղ։

Որքանո՞վ է հայաստանյան հասարակությունը ներգրավված հանրային քաղաքականությունների մշակման գործում։ Ի՞նչ գործիքակազմով է կառուցվում պետություն-քաղհասարակություն երկխոսությունը։ Ինչպե՞ս է ստեղծվում քաղաքականության փաստաթուղթը և ինչպե՞ս է հասնում որոշում կայացնողներին։ Ջատագովության ինչպիսի՞ փորձ ունեն ՔՀԿ-ները Հայաստանում։

«Թեմա/ռեմա» փոդքասթի հերթական թողարկման մեջ այս հարցերին են անդրադառնում «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ նախագահ Մուշեղ Հովսեփյանը, «Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ»-ի տնօրեն Գենյա Պետրոսյանը և փոդքասթի համահեղինակ ու վարող Սարինե Հայրիյանը։ Քննարկման հիմքում Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կողմից հրատարակված «Քաղաքականության փաստաթղթի մշակման ուղեցույց»-ն է (հեղինակ՝ իրավաբանական գիտությունների թեկնածու՝ Արմեն Գրիգորյան)։

More