«Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմի» նախագծերի զարգացման աշխատաժողովը տեղի կունենա 2017-ի հուլիսի 10-ից 11-ը Երևանում` «Ոսկե ծիրան» Երևանի 14-րդ միջազգային կինոփառատոնին զուգահեռ: Աշխատաժողովը ներառում է վերապատրաստման դասընթացներ, կինոնախագծերի ներկայացում և գործնական հանդիպումներ: Լավագույն նախագծին կշնորհվի 7,500 եվրոյի չափով դրամական պարգեւ:

ՀԱ

Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ)  հայտարարում է կրոնական հանդուրժողականության թեմաներին առնչվող կամ անդրադարձ կատարող լրագրողական լավագույն նյութի  ամենամյա մրցույթՄրցույթի նպատակն է խրախուսել կրոնական հանդուրժողականության, խաղաղ համակեցության և բազմազանության վերաբերյալ հավասարակշռված և զգայուն լրագրողական լուսաբանումը՝ ուշադրություն սևեռելով Հայաստանի կրոնական և ազգային փոքրամասնությունների հիմնահարցերին, նպաստել հանդուրժողականության մթնոլորտի արմատավորմանը Հայաստանում։

ՀԱ

Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ) «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագրի շրջանակում հայտարարում է թիրախային լրատվամիջոցներին ուղղված «Մեդիա արտադրության աջակցություն» և «Տեղեկությունների ստուգման մեխանիկա 2.0» հրավիրյալ դրամաշնորհային մրցույթներ:

ՀԱ

Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ) հրավիրում է երիտասարդներին մասնակցելու «Քննադատական մտածողության դպրոց»-ին, որը տեղի կունենա ս.թ. մարտի 16-ից 18-ը ԵՀՀ գրասենյակում։ Դասընթացի հիմքում դրված են քննադատական մտածողության ուսուցումը, մեդիագրագիտության հիմունքները և կոնֆլիկտների տրանսֆորմացիայի մոտեցումը։

ՀԱ

Տեղական ինքնակառավարման մարմիններ-քաղաքացիական հասարակություն հարաբերությունների կարգավորման միջազգային փորձը և նրա կիրառության հնարավորությունը Հայաստանում

ՀԱ

«Մարդամեջ» ՍՆՀ-ի նպատակն է նպաստել ՀՀ-ում տեղի ունեցող բարեփոխումների (սոցիալական, տեղական իշխանությունների հզորացման, թափանցիկության և հաշվետվողականության) գործընթացի մասին տեղեկատվության և հանրային մասնակցության բարձրացմանը, այնպիսի խնդիրների վերհանմանը, որոնց լուծումը հնարավոր կլինի տալ օնլայն կամ օֆլայն միջոցներով:

ՀԱ