Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ) «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագրի շրջանակում հայտարարում է թիրախային լրատվամիջոցներին ուղղված «Մեդիա արտադրության աջակցություն» և «Տեղեկությունների ստուգման մեխանիկա 2.0» հրավիրյալ դրամաշնորհային մրցույթներ:

ՀԱ

Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ) հրավիրում է երիտասարդներին մասնակցելու «Քննադատական մտածողության դպրոց»-ին, որը տեղի կունենա ս.թ. մարտի 16-ից 18-ը ԵՀՀ գրասենյակում։ Դասընթացի հիմքում դրված են քննադատական մտածողության ուսուցումը, մեդիագրագիտության հիմունքները և կոնֆլիկտների տրանսֆորմացիայի մոտեցումը։

ՀԱ

Տեղական ինքնակառավարման մարմիններ-քաղաքացիական հասարակություն հարաբերությունների կարգավորման միջազգային փորձը և նրա կիրառության հնարավորությունը Հայաստանում

ՀԱ

«Մարդամեջ» ՍՆՀ-ի նպատակն է նպաստել ՀՀ-ում տեղի ունեցող բարեփոխումների (սոցիալական, տեղական իշխանությունների հզորացման, թափանցիկության և հաշվետվողականության) գործընթացի մասին տեղեկատվության և հանրային մասնակցության բարձրացմանը, այնպիսի խնդիրների վերհանմանը, որոնց լուծումը հնարավոր կլինի տալ օնլայն կամ օֆլայն միջոցներով:

ՀԱ

Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀփետրվարի 17-ին լրատվամիջոցներ ներկայացնող մասնագետների համար կազմակերպում է «Ինչպե՞ս լուսաբանել մարդու իրավունքներին և խտրականությանը վերաբերող թեմաները մամուլում» մեկօրյա դասընթաց: Դասընթացը տեղի կունենա ԵՀՀ գրասենյակում: Լեզուն հայերեն էաշխատանքային մակարդակի անգլերենի իմացությունը կգնահատվի որպես առավելություն։ Դասընթացի ընթացքում կքննարկվեն խտրականության դեմ պայքարին ուղղված «Հավասարության մասին» (պայմանական վերնագիր) ՀՀ օրենքի նախագծի ընդունման գործընթացում լրատվամիջոցների հնարավոր դերն ու պատրաստվածության հարցերը` Եվրոպական միություն-Հայաստան հարաբերությունների լույսի ներքո, խտրականություն հասկացությունը, տեսակներն ու կանխարգելման միջոցները, ինչպես նաև խմբային աշխատանքների միջոցով կձևավորվեն խտրականությանը վերաբերող թեմաները լուսաբանելիս գործնական հմտություններ:

ՀԱ

Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ), Զարգացման համայնքային կենտրոն (նախկին Աջակցություն Նոյեմբերյանին) ՀԿ-ի և ԵՀՀ Հյուսիսային մասնաճյուղի հետ համատեղ  «ՀԿ Դեպո» Հասարակական կազմակերպությունների զարգացման ծրագրի շրջանակներում Քաղաքացիական հասարակության կազմակերպություններին (ՔՀԿ) հրավիրում է մասնակցելու «Ինչպես հայթայթել ռեսուրսներ և կազմել մրցունակ ծրագրեր» թեմայով գործնական դասընթացին, որը տեղի կունենա փետրվարի 7-8-ը Տավուշի մարզում:

ՀԱ