«Բազմազանություն Միավորող Հավատը» կարճամետրաժ ֆիլմի հեղինակներ Սոնա Քոչարյանը և Հովհաննես Իշխանյանը հոկտեմբերի 27-ին Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կողմից իրականացվող լավագույն լրագրողական նյութերի ամենամյա մրցանակաբաշխության մրցանակակիրներից են։ Մրցանակաբաշխության նպատակն է խթանել կրոնական հանդուրժողականության, խաղաղ համակեցության և բազմազանության վերաբերյալ հավասարակշռված և զգայուն լրագրողական լուսաբանումը:

ՀԱ

Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ) փետրվարի 9-10-ին ակտիվ երիտասարդների, ուսանողների և քաղաքացիական խմբերի ներկայացուցիչների համար կազմակերպում է երկօրյա դասընթաց ՄԱԿ-ի մարդու իրավունքների մեխանիզմների մասին և քաղաքացիական հասարակությանը հասանելի գործիքներից օգտվելու վերաբերյալ: Դասընթացը կազմակերպվում է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի աջակցությամբ:

ՀԱ

Տեղական ինքնակառավարման ոլորտի բարեփոխումների և հանրային մասնակցության մեխանիզմների կիրառման միջազգային փորձը ուսումնասիրելու նպատակով ՀաՄաՏեղ ծրագրի համընկերության ներկայացուցիչները սեպտեմբերի 12-15–ին մեկնել էին Էստոնիա, որտեղ մի շարք հանդիպումների և այցելությունների միջոցով փորձել էին պատկերացում կազմել էստոնական փորձի հաջողված դեպքերի և Հայաստանում դրանց կիրառելիության մասին։

ՀԱ

Դեկտեմբերի 6-ին Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ) «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում կազմակերպեց հակախտրականության և հանդուրժողականության վերաբերյալ ուսուցողական վավերագրական ֆիլմերի դիտում և քննարկում: «Մեկ հասարակություն՝ մեկ իրավունք» ֆիլմը կարճամետրաժ վավերագրական դեպքերի վրա հիմնված հայերեն ուսուցողական ֆիլմ է, որն ինֆոգրաֆիկայի միջոցով բացատրում է խտրականություն հասկացությունը և անդրադառնում Հայաստանի հասարակությունում  առկա խտարականության հիմնական դեպքերին, խտրականության ոլորտում առկա խնդիրներին ու օրենսդրական բացերին:

ՀԱ

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը և Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄստորագրեցին 2 մլն. եվրո դրամաշնորհի տրամադրման պայմանագիր, որով կպայմանավորի Հայաստանում քաղաքացիական հասարակության ձևավորմանն աջակցող եռամյա ծրագրի մեկնարկը։

ՀԱ

ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ իրականացվող ՀԿ Դեպո-Հասարակական կազմակերպությունների զարգացման ծրագրի շրջանակներում Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ) հայտարարում է մրցույթ` ՔՀԿ-ների համար տիպային քաղաքականություններ և կանոնակարգեր մշակելու համար։ Տիպային քաղաքականություններ և կանոնակարգեր ստեղծելու նպատակն է աջակցել քաղաքացիական հասարակության կազմակերպություններին բարելավել կառավարման և ծրագրային գործունեությունը` վարչարարական և ծրագրային գործունեության մեջ համապատասխան ընթացակարգերի, ստանդարտների, չափանիշների բարելավման և կիրառման միջոցով:

ՀԱ