Աջակցություն քաղաքացիական հասարակությանը՝ հանուն բարեփոխումների վրա ներգործության

sida                                EPF_Logo

 

2020 թվականի նոյեմբերի 1-ից Եվրասիա Համագործակցություն հիմնադրամը, Երևանում Շվեդիայի դեսպանատունը և ՍԻԴԱ-ն սկսել են նոր ծրագիր, որ կոչվում է «Աջակցություն քաղաքացիական հասարակությանը՝ հանուն բարեփոխումների վրա ներգործության» (ՔՀ աջակցություն), որի նպատակն է օժանդակել Հայաստանի քաղաքացիական հասարակությանը՝ զարգացնելով նրա կարողությունները և ռազմավարական դիրքավորումը՝ հաջողությամբ աշխատելու հետհեղափոխական և հետպատերազմական իրավիճակում այնպիսի բնագավառներում, ինչպիսիք են մարդու իրավունքները, հակախտրականությունը և բռնության դեմ պայքարը, հակակոռուպցիոն գործունեությունը և շահերի բախումը, շրջակա միջավայրը, քաղաքային պլանավորումն ու զարգացումը և այլն։   

ՔՀ աջակցություն ծրագիրը բաղկացած է երեք հիմնական բաղադրիչներից․

  • Բաց դուռ և հրավիրված դրամաշնորհային ծրագրեր

ԵՀՀ-ի «Բաց դուռ» դրամաշնորհային ծրագրերը հնարավորություն կտան ՔՀԿ-ներին արդյունավետորեն մասնակցել և իրենց ներդրումն ունենալ ժողովրդավարական բարեփոխումների օրակարգում (այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են՝ քաղաքացիական կրթությունը, հասարակության իրազեկվածությունը, մարդու իրավունքները, հասարակական նախաձեռնություններ, կառավարության մոնիտորինգ և այլն)։ Ակնկալվում է, որ շուրջ 20-30 ծրագրեր կֆինանսավորվեն հրավիրված (բաց դուռ) դրամաշնորհային ծրագրի շրջանակներում։

Հրավիրված դրամաշնորհները նախատեսված են ԵՀՀ-ի «Ինֆոտների ցանցի» համար, որը ներառում է մարզային տասը ՔՀԿ-ների կողմից օթևանված կենտրոններ: Կենտրոնները գործում են որպես տեղային ռեսուրսներ, վերապատրաստման և նախաձեռնողական սուբյեկտներ։ Ինֆոտների ցանցին աջակցություն ցուցաբերելով՝ ԵՀՀ-ն ամբողջ Հայաստանով մեկ կընդարձակի կարողությունների զարգացման գործունեության շրջանակը և տեղային նախաձեռնություններին տրամադրվող աջակցությունը։ Սա կխթանի տեղական մասնակցային դրական նախադեպերի կազմավորումը, ինչն էլ ծրագրերին կապահովի կապիտալացման հնարավորություն տվող լրացուցիչ այնպիսի արդյունքներով, ինչպիսիք են՝ ՔՀԿ-երի և տեղական ինքնակառավարման մարմինների միջև աշխատանքի պիլոտային և գործող մեխանիզմները, համայնքների մոբիլիզացիայի հաջողված մոդելները և այլն։

  • Թիրախային վերապատրաստումներ և պրակտիկայի փոխանակում օտարերկրյա գործընկերների հետ

Մոտավորապես 120 ՔՀԿ ներկայացուցիչների համար կկազմակերպվի 4 ոլորտային և 4 կազմակերպչական կարողությունների զարգացման վերապատրաստում (ընդհանուր՝ 8)։ Կարողությունների զարգացման միջոցառումները կընդգրկեն և՛ դրամաշնորհ ստացող, և՛ ՔՀԿ-ների ավելի լայն շրջանակ։ Նշված միջոցառումները առաջնահերթ կերպով կենտրոնանալու են շահառու ՔՀԿ-ների ոլորտային հմտությունների զարգացման վրա, ինչպես նաև այնպիսի հմտությունների, ինչպիսիք են՝ հետազոտական մեթոդները, մոնիտորինգը, տեքստերի հետ աշխատանքը, արտաքին հաղորդակցությունը և ջատագովությունը, և ուղղված են լինելու ծրագրերի արդյունքները ըստ պատշաճի մշակելուն, ձևավորելուն և ներկայացնելուն՝ նպատակ ունենալով ցույց տալ դրական փոփոխություն բերող վերջնարդյունքը։

  • Ուսուցողական ուղևորություն Շվեդիա կամ Բալթյան երկրներից մեկը

Շահառու ՔՀԿ-ների անդամներից՝ և՛ դրամաշնորհ ստացողների, և՛ վերապատրաստվողների շրջանակից, կընտրվեն 10-12 հոգի, և ԵՀՀ-ն, չորսից վեցական մասնակիցների համար, կանցկացնի երկու ուսուցողական ուղևորություն Շվեդիա կամ Բալթյան երկրներից որևէ մեկը՝ ծանոթացնելու այդ երկրների ՔՀԿ-ների գործունեության դրական փորձառության հետ։ Բալթյան երկրների դեպքում ուշադրության կենտրոնում են լինելու էլ-մասնակցության և էլ-կառավարման գործիքները (Էստոնիա), շահերի պաշտպանության քարոզարշավները և քաղաքականության մշակումը (Լիտվա), մինչդեռ Շվեդիայի դեպքում հետաքրքրության հիմնական ոլորտները լինելու են աշխատանքը շահառու խմբերի հետ, գենդերային ներհյուսումը և իրավունքահեն մոտեցումը։ ԵՀՀ-ն կազմելու է թեմատիկ և աշխարհագրական առումներով բազմազան ՔՀԿ անդամների խումբ՝ որպեսզի Հայաստան վերադառնալուց հետո, ստացված գիտելիքը տարածեն քաղաքացիական հասարակության շրջանակներում։

  • Ցանցային աշխատանք և շահերի պաշտպանություն

Գործունեության այս գիծն աջակցելու է ծրագրերի շահառուներին ըստ պատշաճի ներկայացնել իրենց գործունեության արդյունքը, ներկայացնել առաջարկություններ որոշումներ կայացնողներին, կազմակերպել բարեփոխումների իրականացման հանրային քարոզարշավներ և ներգրավվել համապատասխան հաստատությունների հետ երկարաժամկետ երկխոսության մեջ։ ԵՀՀ-ն ստեղծելու է դրամաշնորհներ ստացողների ցանց և օժանդակելու է  նրանց արդյունավետ համագործակցություն և ջատագովություն իրականացնելիս: Այս բաղադրիչը, դրամաշնորհային ծարգրերի հետ միասին, հավաստիանալու է, որ ծրագրերի արդյունքները կայուն են և հետևում են տարբեր մակարդակներում ընդունված որոշումներին և քաղաքականություններին։ Ցանցի ներսում և դրանից դուրս տարբեր շահառու խմբերի միջև ծրագրերի արդյունքների շրջանառումը կերաշխավորի դրանց հասանելիությունը և կօգտագործվի շահագրգիռ կողմերի ավելի լայն խմբերում։ 

ՔՀԿ-ների կարողությունների բարելավումն ու սինխրոնացումը կբերի պետական զարգացման գործընթացներում քաղաքացիական ներգրավվածության բարձրացմանը, ինչպես նաև հնարավորություն կտա ՔՀԿ-ներին՝ իրենց ջանքերն ուղղել հատուկ կարևորության խնդիրներ իրագործելուն։ Սա տեսանելի կլինի և՛ ֆորմալ ու ոչ ֆորմալ քաղաքացիական հասարակության գործունեությունում՝ քաղաքացիների մասնակցության թվի աճով, և՛ ՔՀԿ-ների ստեղծած նյութերի որակի բարելավմամբ։ Քաղաքացիական հասարակությունը նաև կհամալրի գործընթացները փաստահեն բովանդակությամբ և կհարստացնի հանրային խոսույթը բանիմաց և պատասխանատու քաղաքացիների կարծիքներով, նրանց, ով ունի քննադատական մտածողություն և խորքից է դիտարկում Հայաստանում և աշխարհում տեղիւ ունեցող զարգացումները։     

 

«Աջակցություն քաղաքացիական հասարակությանը՝ հանուն բարեփոխումների վրա ներգործության» ծրագիրն իրականացվում է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կողմից Շվեդիայի կառավարության աջակցությամբ։

Ավելին