Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ) մարդու իրավունքների ծրագրի շրջանակներում հայտարարում է խտրականության վերաբերյալ ուսուցողական ֆիլմի արտադրության մրցույթ: Ֆիլմի նպատակն է հանրամատչելի ձևով ներկայացնել «խտրականություն» հասկացությունը և դրա տարատեսակները (ուղղակի, անուղղակի, խտրականության հրահրում, հետապնդում, սեգրեգացիա և այլն), մատնանշել խտրականության կանխարգելման մեխանիզմները, անդրադառնալ միջազգային պրակտիկային՝ բերելով կոնկրետ օրինակներ։ Ֆիլմը նախատեսված է լայն հանդիսատեսի համար։
«Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագրի շրջանակներում Հայաստանի և Թուրքիայի ութ հասարակական կազմակերպությունների կոնսորցիումը հայտարարում է դրամաշնորհների մրցույթին մասնակցելու համար առաջարկներ ներկայացնելու հրավեր: Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության «Կայունության գործիք» նախաձեռնության շրջանակներում
Հայտնի դարձան կրոնական հանդուրժողականության թեմաներին անդրադարձող վավերագրական ֆիլմերի արտադրության մրցույթի հաղթողները։ Ս.թ. ապրիլի 11-ին կայացած մանսագիտական հանձնաժողովի նիստում որոշվեց ֆինանսավորում հատկացնել հետևյալ կազմակերպություններին և անհատներին՝
Հաճույքով հայտնում ենք, որ Եվրասիա համագործակցություն հիմնադրամը տեղափոխվել է իր նոր տարածքը՝ Ազատության պող. 1/21, բն. 23 հասցեով:
Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ) հրավիրում է մասնակցելու կոնֆլիկտների հաղթահարման տրանսֆորմատիվ մեթոդաբանությանը նվիրված երեկոյան դասընթացին։ Դասընթացի հիմքում դրված են դասավանդման նորարարական մեթոդները, քննադատական մտածողության խթանումը և կոնֆլիկտների լուծման ստեղծագործական եղանակները։ Դասընթացն իր դռները կբացի ս.թ. սեպտեմբերի 9-ին և կտևի մեկ շաբաթ։