«ՄԱՐԴԱՄԵՋ» Սոցիալական նորարարության հավաք

Հավաքն իրականացվում է «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագրի շրջանակում։

«Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագիրը քաղաքացիների համար ավելի հասանելի է դարձնում հասարակության վրա ազդող բարեփոխումների մասին անկախ և վստահելի տեղեկատվական աղբյուրները: Որակյալ լրագրության և մեդիագրագիտության տարածման միջոցով այն ստեղծում է հանրային վերահսկողության պահանջարկ որպես քաղաքացիների մասնակցության և ներգրավվածության անհրաժեշտ մեխանիզմ: Ծրագիրը համատեղ իրականացնում են Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը, Եվրասիա համագործակցություն հիմնադրամը և Ինտերնյուսը ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ։

Սոցիալական նորարարության հավաքի նպատակը

Նպաստել ՀՀ-ում տեղի ունեցող բարեփոխումների (սոցիալական, ապակենտրոնացմանթափանցիկության և հաշվետվողականության) գործընթացի մասին տեղեկատվության և հանրային մասնակցության բարձրացմանը, այնպիսի խնդիրների վերհանմանը, որոնց լուծումը հնարավոր կլինի տալ օնլայն կամ օֆլայն միջոցներով:

 «Մարդամեջը» կօգնի.

- վերհանել  մարզի համայնքներում առկա խնդիրները համացանցային միջոցներով լուծելու գաղափարներ

- ի մի բերել  ներկայացված գաղափարները կյանքի կոչելու պատրաստ մարդկանց ու թվային տեխնոլոգիաների ընձեռած հնարավորությունները

- ստեղծել առցանց սոցիալական նոր հարթակներ

Ժամանակացույց

«ՄԱՐԴԱՄԵՋ» սոցիալական նորարարության հավաքի կանցկացվի Հայաստանիմարզերում գործող ինֆոտներում

  • Սեպտեմբերի 11-ին՝ Գյումրի Ինֆոտուն
  • Սեպտեմբերի 15-ին՝ Վանաձոր Ինֆոտուն
  • Սեպտեմբերի 18-ին՝ Արմավիր Ինֆոտուն
  • Սեպտեմբերի 24-ին՝ Մարտունի Ինֆոտուն
  • Սեպտեմբերի 26-ին՝ Իջևան Ինֆոտուն
  • Սեպտեմբերի 29-ին՝ Սյունքի ինֆոտուն

Ժամանակացույցի վերաբերյալ լրացուցիչ տեղեկությունների համար սեղմեք այստեղ։

Հավաքի ընթացքում նախատեսվում են խմբային աշխատանքներ տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետների աջակցությամբ: Ծրագրի իրականացման արդյունքում կստեղծվեն հարթակներ, որոնք կնպաստեն սոցիալական կոնկրետ խնդիրների լուծմանը։

Քննարկումների արդյունքում, յուրաքանչյուր ինֆոտան ընտրված 2 լավագույն ծրագրերը կստանան ֆինանսական աջակցություն իրենց սոցիալ-նորարարական գաղափարները իրականացնելու համար` յուրաքանչյուրը մինչև 250.000 դրամի սահմաններում:

Մանրամասն տեղեկությունների համար, տե՛ս կից փաստաթուղթը։

Ավելին