Բուն TV-ն շարունակում է «Գիտական ֆանտաստիկան և Ստրուգացկի եղբայրները. Ժանրի առաջացումը» շարքը արձակագիր Գևորգ Տեր-Գաբրիելյանի հետ:
Ահա և շարքի չորրորդ մասը:
1965 թվականը խորհրդանշական ջրբաժան էր երկու դարաշրջանների միջև թե՛ Հայաստանում, թե՛ Խորհրդային Միությունում և թե՛ ամբողջ աշխարհում:
Քննարկումը ԵՀՀ-ի, Մարտունի ինֆոտան և Մարտունու համայնքապետարանի տևական համագործակցության ու քննարկումների արդյունք է։ Քննարկումների ժամանակ, մանավորապես, բազմիցս արտահայտվել է այն միտքը, որ լինելով լճափնյա քաղաք, Մարտունին որևէ կերպ ինտեգրված չէ այդ բնական ենթակառուցվածքին։ Մեկ այլ կարևոր մարտահրավեր է խորհրդային շրջանում կառուցված ինդուստրիալ քաղաքների, մարզկենտրոնների և այլ գործառույթներ ունեցող համայնքների զարգացման հնարավորությունների և բնակիչների հարմարավետությունն ապահովող նոր կառուցվածքի քննարկումն ու ձևակերպումը։
Եռօրյա դասընթացը նախատեսված է բնապահպանության ոլորտում աշխատող ՔՀԿ-ների ղեկավարների համար, կներկայացվեն Հայաստանի Հանրապետությունում իրականացվող բնապահպանական քաղաքականությունը, ոլորտում իրականացվող բարեփոխումները, միջազգային կոնվենցիաների, պայմանագրերի, ինչպես նաև գործող կառույցների և առկա մարտահրավերների՝ կապված ջրային ավազանների, մթնոլորտի, ընդերքի, կենսաբազմազանության և այլ հիմնախնդիրների մասին ներկա իրավիճակը։
Մրցույթը կազմակերպվում է Եվրոպական միության օժանդակությամբ իրականացվող «ՔՀԿամուրջ» ծրագրի շրջանակներում։ Ծրագրի նպատակն է` ամրապնդել հայաստանյան քաղաքացիական հասարակության կարողությունները` նպաստելու Հայաստանում որոշումների կայացման գործընթացներին, արագ արձագանքելու առկա բնապահպանական հիմնախնդիրներին։
Բուն TV-ն մեկնարկում է «Գիտական ֆանտաստիկան և Ստրուգացկի եղբայրները. Ժանրի առաջացումը» շարքը։ Այն սկսում է արձակագիր Գևորգ Տեր-Գաբրիելյանը՝ մենախոսական ձևաչափով։
Ստրուգացկի եղբայրների ստեղծագործության հաջորդ փուլը հեղափոխության հեղափոխություն է, որովհետև, այնուամենայնիվ, նախորդ փուլը մնում էր կոմունիստական, ուտոպիստական ապագայի խաղի կանոնների սահմաններում: Իսկ հաջորդն արդեն ուրիշ է:
Պարոն Տեր-Գաբրիելյան, 2018-ին դուք հրապարակեցիք երկու գիրք՝ «Անաստված կինո թատրոն» և «Հրանտ»: Դրանք ձեր երկրորդ ու երրորդ գիրքն էին այս տասնամյակում՝ 2012-ի «Հրապարակ նկուղ» ժողովածուից հետո: Այդ երեք գրքերի մասին որոշ բաներ խոսվել են, ես ուզում եմ այլ հարցերի անդրադառնալ, թեև, իհարկե, այդ գրքերի մասին էլ կխոսենք: Իսկ հիմա առաջին հարցս այսպես ձևակերպեմ. ինչու՞ եք գրում:
– Դա հետազոտություն է, ինչպես նաև խաղ, ինչպես նաև մարդկանց հաղորդակցվելու, դուր գալու, նրանց «վզին փաթաթվելու» միջոց, ինչպես նաև՝ ինձնով «գրվում է», ե՛ս չեմ գրում: Ես գրիչն եմ: Սակայն իմ գիտակցական մակարդակի վրա՝ դա հետազոտություն է, գիտություն. և՛, ամենաանկարևորը, ի՛նչ կարող եմ ես հասկանալ ու արտահայտել. իմ սահմանները: Սակայն շատ ավելի կարևոր՝ անկեղծ փորձ. հետազոտել աշխարհն ու արտահայտել հասկացածս: