«Համայնքների ֆինանսիստների միավորում» հասարակական կազմակերպությունը Եվրասիա համագործակցություն հիմնադրամի և Տեղեկատվական համակարգերի զարգացման և վերապատրաստման կենտրոնի հետ համատեղ ԱՄՆ ՄԶԳ կողմից ֆինանսավորվող «Հանրային մասնակցություն տեղական ինքնակառավարմանը» ծրագրի շրջանակներում հայտարարում է «Տեղական ժողովրդավարության դպրոց»-ի ընդունելության մրցույթ
Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ-ն) հրավիրում է անհատ փորձագետի (կամ փորձագետների խմբի) ներկայացնել ծառայությունների մատուցման հայտ` ՔՀԿ կարողությունների զարգացման ուսուցողական ձեռնարկ մշակելու նպատակով։ Առաջադրանքը հանդիսանում է Եվրոպական միության աջակցությամբ, Հայկական բարեգործական ընդհանուր միության և Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կողմից իրականացվող ՔՀ Կամուրջ ծրագրի մաս։
«Հազարաշեն» ազգաբանական հետազոտությունների հայկական կենտրոն» հասարակական կազմակերպությունը և Եվրասիա համագործակցություն հիմնադրամը ՀՀ մշակույթի նախարարության ֆինանսական աջակցությամբ ս. թ. ապրիլ-նոյեմբեր ամիսներին իրականացնելու են «20-րդ դարի Հայաստանի բանավոր պատմությունների հավաքագրում և հանրայնացում» ծրագիրը: Ծրագրի շրջանակում տեղի է ունենալու դասընթաց «20-րդ դարի Հայաստանի բանավոր պատմությունների հավաքում և հանրայնացում» թեմայով, որին կարող եք դիմել մինչև ապրիլի 20-ը։
Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ) հրավիրում է երիտասարդներին մասնակցելու «Քննադատական մտածողության դպրոց»-ին, որը տեղի կունենա ս.թ. ապրիլի 12-ից 14-ը ԵՀՀ գրասենյակում։ Դասընթացի հիմքում դրված են քննադատական մտածողության ուսուցումը, մեդիագրագիտության հիմունքները և կոնֆլիկտների տրանսֆորմացիայի մոտեցումը:
«Այս կոնֆլիկտում միջազգային հանրության դերը զուտ միջնորդական է․․․ , կոնֆլիկտի և՛ վատթարացման, և՛ դեպի խաղաղությունը տանելը գտնվում է կողմերի ձեռքում», - ասում է ԵՀՀ տնօրեն Գևորգ Տեր-Գաբրիելյանը 1in.am-ին տված հարցազրույցում։
Սոցիալ-մշակութային ինովացիաների լաբորատորիայից (ՍՄԻԼ) Գայանե Սիմոնյանն անդրադարձ է կատարել ԵՀՀ տնօրեն, արձակագիր Գևորգ Տեր-Գաբրիելյանի ստեղծագործությանը։