Կազմակերպագործունեական խաղերի ժամանակ տրվող առաջին սահմանումն արժեք հասկացության սահմանումն է. արժեքն այն է, ինչ գնահատելու, կողմնորոշվելու, հասկանալու հնարավորություն է տալիս: Սա նշանակում է, որ արժեհամակարգը կայուն, հստակ ու մշտական երևույթ չէ և չի կարող այդպիսին լինել:
«Հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոնի» «Հարթակ» հաղորդաշարի հաղորդման ընթացքում անդրադարձ է կատարվել հասարակության որակական փոփոխություններին: Հաղորդման հյուրն է արձակագիր Գևորգ Տեր-Գաբրիելյանը:
Նոյեմբերի 21-ին, ժամը 19:00, AGBU Armenia-ում կկայանա «Արժեբանություն» շարքի հերթական բանախոսությունը: Բանախոս՝ արաբագետ Միքայել Հովհաննիսյան, թեմա՝ «Արժեք և արդյունավետություն»:
Մուտքն ազատ է:
Հոկտեմբերի 16-ին Եվրասիա համագործակցություն հիմնադրամի գրասենյակում տեղի ունեցավ «e-DM» էլեկտրոնային կառավարման ծրագրի շնորհանդեսը, որը ստեղծվել է «Արմավիրի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «ԱԶԿ ՀԿ - Էլեկտրոնային կառավարման համակարգ» ծրագրի շրջանակներում:
Գևորգ Տեր-Գաբրիելյան. «Հիմա ամենապարարտ հողն է իրական գաղափարախոսությունների շուրջ, նրանց վերաբերյալ, նրանց կառուցման համար դեբատներ սկսելու համար»:
Դիտեք Գևորգ Տեր-Գաբրիելյանի հարցազրույցը 1in.am-ին:
Գևորգ Տեր-Գաբրելյանը խոսում է հոկտեմբերի 2-ին սկիզբ առած քաղաքական ճգնաժամի մասին: Տեսանյութը պատրաստվել է «Երկիր մեդիա» ՀՏ կողմից և հրապարակվել է 2018թ. հոկտեմբերի 4-ին: