Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ) հրավիրում է 18-30 տարեկան երիտասարդներին մասնակցելու իր կողմից պարբերաբար կազմակերպվող կոնֆլիկտների տրանսֆորմացիայի հերթական դպրոցին, որը տեղի կունենա ս.թ. հուլիսի 18-ից 21-ը ԵՀՀ գրասենյակում, Երևան, Ազատության 1/21 բն. 22։ Դասընթացի հիմքում դրված են քննադատական մտածողության և կոնֆլիկտների տրանսֆորմացիայի մոտեցումները։
Դպրոցի մասնակիցները կծանոթանան կոնֆլիկտների տրանսֆորմացիայի մեթոդաբանությանը, կզարգացնեն իրենց քննադատական մտածողությունը և ձեռք կբերեն խաղաղարարության որոշակի փորձ։
Եվրասիա համագործակցություն հիմնադրամը և Գորիսի մամուլի ակումբը հրավիրում են ձեզ դիմելու ՀԿ կառավարման դպրոցին՝ “Հաշվետու և կայուն ՔՀԿ-ներ” թեմայով, քննարկելու ՀԿ քաղաքականությունների դերը՝ թափանցիկ և կայուն գործունեության համար:
ՀԿ դպրոցի նպատակն է ուժեղացնել ՔՀԿ-ի ներքին կարողությունները՝ իրենց աշխատակարգերը կանոնավորելու, թափանցիկ և վստահելի աշխատելաոճ զարգացնելու և դոնորների հետ արդյունավետ հարաբերություններ կառուցելու համար:
Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ) հրավիրում է մարդու իրավունքների ոլորտում գործունեություն ծավալող մարզային ՀԿ-ներին և ակտիվիստներին դիմելու ՄԱԿ-ի պայմանագրային մարմիններ զեկույցների ներկայացման վերաբերյալ դասընթացին մասնակցելու համար։ Դասընթացը տեղի կունենա Երևանում, ԵՀՀ գրասենյակում ս․թ․ հուլիսի 9-10։ Դասընթացի օրակարգը հասանելի է այստեղ։ Մասնակցության հետ կապված բոլոր ծախսերը (ճանապարհածախս, գիշերակաց, սնունդ) հոգում է ԵՀՀ-ն։
Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ) և Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը (ՄՆԿ) «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագրի շրջանակում հայտարարում են «Այլընտրանք» մեդիա բովանդակության արտադրության դրամաշնորհային մրցույթ:
Եվրասիա համագործակցություն հիմնադրամը «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագրի շրջանակներում հրավիրում է 16-30 տարեկան երիտասարդներին մասնակցելու «Մարդամեջ 2018» սոցիալական նորարարության (ՍՆ) հավաքին։
Մենք փնտրում ենք նորարար և ստեղծագործ մտածողությամբ նախաձեռնողի/ների, ովքեր ուզում են փոփոխություն տեսնել իրենց համայնքում, մասնակից լինել ՀՀ-ում կատարվող սոցիալական, տեղական իշխանությունների հզորացման, թափանցիկության և հաշվետվողականության (հակակոռուպցիոն), մարդու իրավունքների ու ազատությունների ոլորտներում տեղի ունեցող գործընթացներին և բարեփոխումներին:
Եռօրյա դասընթացը նախատեսված է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող ՔՀԿ-ների կամ գործող սոցիալական ձեռնարկությունների ղեկավարների բիզնեսի կառավարման հմտությունները բարելավելու համար։
Դասընթացի ընթացքում մասնակցային միջավայրում փորձառու խորհրդատուները կներկայացնեն հետևյալ թեմաները. մարկետինգի, բիզնես պլանի մշակման գործընթացները, իրացման ուղիների, վաճառքի խթանման, բրենդի ձևավորման և գովազդի գործիքները։ Մասնակիցները կծանոթանան նաև Հայաստանում գործող ձեռնարկատիրությունների իրական պատմությունների և քաղված դասերի հետ։