Գիտական ֆանտաստիկայի ժանրն իր լավագույն դրսևորումներում շատ հեռու գնաց տեխնոլոգիական որևէ հայտնագործություն գրական գործի հիմք դարձնելու իր սկզբնական մոտեցումից: Գիտական ֆանտաստիկան շատ մեծ նշանակություն ունի պատանիների ու երիտասարդների համար. այն այնպիսի արքետիպեր է տալիս, որոնք մարդը հետագայում կրում է որպես իր արժեքային համակարգի մի մաս:
Խորհրդային և ռուսաստանյան նշանավոր արձակագիրներ Արկադի և Բորիս Ստրուգացկիների ստեղծագործության մանրամասն վերլուծությունից բացի ներկայացվում է գիտական ֆանտաստիկայի ժանրի համառոտ պատմությունը և նրա նշանակության շուրջ մտորումները: 10 հաղորդումից բաղկացած շարքը պարունակում է 9 մենախոսական և մեկ երկխոսական ելույթ:
Հանրային ռադիոյի Հայկական հարց հաղորդման հյուրը Եվրասիա համագործակցություն հիմնադրամի փոխտնօրեն Վազգեն Կարապետյանն է: Հաղորդումն ամբողջությամբ կարող եք լսել այս հղումով։
ԵՀՀ տնօրեն Գևորգ Տեր-Գաբրիելյանը 1-in TV-ի HARD DAY'S Երեկո հաղորդաշարի հյուրն էր: Հաղորդման ընթացքում զրուցեցին հեղափոխության և դրան հաջորդած արտահերթ ընտրությունների արդյունքների և նոր ձևավորվող հանրային տրամադրության մասին: Գևորգ Տեր-Գաբրիելյանը նշեց, որ նկատում է, որ Հայաստանում կամաց-կամաց ձևավորվում է փոխօգնության մշակույթ, որը համարյա վերացել էր 1915 թվականի, ստալին բռնաժնճումների, մատնությունների հետևանքով:
Դեկտեմբերի 9-ին, Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների օրը ՍիվիլՆեթն ուղիղ եթերում հյուրընկալել էր Եվրասիա համագործակցություն հիմնադրամի տնօրեն Գևորգ Տեր-Գաբրիելյանին։ Ստելլա Մեհրաբեկյանի հետ զրույցում Տեր-Գաբրիելյանը պատմական զուգահեռներ է տանում այսօրվա և պատմության տարբեր հատվածների միջև։ Նա խոսում է սահմանադրության կարևորության, դրա հնարավոր փոփոխության և իրավունքի ու օրենքի հարաբերակցության մասին
Արժեք հասկացության հիմքն այն է, որ մարդիկ ու կենդանիները տարբերակելու ունակության շնորհիվ կշռում և հարաբերության մեջ են դնում մի բանը (logos) մյուսի հետ՝ գերադասելով դրանցից մեկը: Այս գործողության արդյունքում և ձևավորվում են արժեքների հարաբերություններն ու արժեքային համակարգերը: