ՔՀԿ կայունության մոդելների հետազոտության հրավեր

«ՀԿ Դեպո - Հասարակական կազմակերպությունների զարգացման ծրագիր»

Քաղաքացիական Հասարակության Կազմակերպությունների (ՔՀԿ) կայունության մոդելների վերլուծության հրավեր

23-ը մարտի  2015թ.

Եվրասիա համագործակցություն հիմնադրամը հրավիրում է քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կարողությունների զարգացման ոլորտում մասնագիտացած փորձագետներին և հետազոտողներին հետազոտություն իրականացնել  միջազգային և տեղական հասարակական կազմակերպությունների կայունության մոդելների ուսումնասիրության նպատակով:

Դիմել կարող են ոչ պետական շահույթ չհետապնդող և շահույթ հետապնդող հաստատություններ, ինչպես նաև անհատ փորձագետներ, որոնք ունեն արժեքավոր փորձ ՔՀԿ-ների կարողությունների գնահատման և զարգացման, ինչպես նաև հետազոտություններ կատարելու ոլորտներում։ Ուստի և սույն հրավերը բաց է ինչպես անհատ, այնպես էլ ինստիտուցիոնալ դիմորդների համար, որոնք գտնվում են Հայաստանում և Հայաստանից դուրս: Դիմելու համար պետք է ներկայացնել.

  • հետաքրքրության նամակ (հայերեն կամ անգլերեն լեզվով)՝ ՔՀԿ կարողությունների գնահատման, զարգացման և հետազոտության ոլորտում ունեցած փորձի և սույն առաջադրանքի կատարման նախնական պլանի նկարագրով (առավելագույնը` 2 էջ),
  • դիմորդի կողմից կատարված նման հետազոտական աշխատանքի զեկույցի նմուշ կամ հղում,
  • կենսագրական(ներ) (հայերեն կամ անգլերեն):

Դիմումներն ընդունվում են 2015թ. մարտի 23-ից մինչև ապրիլի 20-ը: Նախնական ընտրությունն անցած դիմորդները կհրավիրվեն հարցազրույցի: Դիմումները պետք է ուղարկվեն հետևյալ էլեկտրոնային փոստի հասցեին. [email protected] (թեմայի տողում նշելով՝ «CSO Sustainability Survey» կամ «ՔՀԿ կայունության մոդելների հետազոտություն»): Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք ծանոթանալ կից ներկայացվող տեխնիկական առաջադրանքին կամ զանգահարել ԵՀՀ ծրագրերի ղեկավար Գայանե Մկրտչյանին` 095-25-15-68 հեռախոսահամարով։


Սույն հրավերը թողարկվել է «ՀԿ Դեպո - Հասարակական կազմակերպությունների զարգացման ծրագրի» շրջանակներում, որը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով: Նյութի բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները:

Ավելին