«Մեր ներսի հայը» գրքի շնորհանդես
Հրանտ Դինքի ծննդյան օրը` սեպտեմբերի 15-ին, Երևանում տեղի ունեցավ «Մեր ներսի հայը» գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը։ Գիրքը գրվել է 35 ժամանակակից թուրք գրողների կողմից՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ, նաև՝ Հրանտ Դինքի հիշատակին։ Ծրագիրը համակարգել է գրող, Հայաստանի PEN կենտրոնի նախագահ Արմեն Օհանյանը:
«Մեր ներսի հայը» հայերեն գրքի հրատարակումը ֆինանսավորվել է, Եվրոպական միության կողմից և իրականացվել է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի աջակցությամբ։
Գիրքը տպագրվել է Անտարես հրատարակչությունում։ Գիրքը հայերեն են թարգմանել մի շարք պրոֆեսիոնալ թարգմանիչներ, համախմբագիրն է թարգմանիչ Զավեն Բոյաջյանը։